Հա

Համայնք

Նոյեմբերի 18-ի առաւօտեան, Սրբազան Հայրը Ս. Աստւածածին եկեղեցում նախագահեց կրօնական արարողութիւնը եւ յաւարտ ս. պատարագի, հանգուցեալ ուսուցիչների յիշատակին կատարւող հոգեհանգստեան արարողութեան:
Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը:

Published in Համայնք

Արդէն տարիների աւանդոյթի է վերածւել իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին եւ մշակոյթի ամսեակի աւարտին նախաձեռնութեամբ իրանահայ Ուսուցիչների միութեան հոգեհանգստեան արարողութիւն՝ ընդհանրապէս հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների եւ մասնաւորապէս այդ տարւայ ընթացքում Թեհրանի հայկական համայնքում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների յիշատակին:

Published in Համայնք

Լիբանանում նոյեմբերի 19-ին հողին է յանձնւել դաշնակցական նւիրեալ գործիչ, ՀՅԴ Բիւրոյի աշխատակազմի երկարամեայ ղեկավար Արա Դեմիրճեանը: Ինչպէս ասում են, անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան այնպիսիք, որոնց կորուստը շատ ծանր է եւ որոնք մահից յետոյ էլ շարունակում են ապրել իրենց գործով եւ թողած լաւ յիշողութիւններով:

Published in Հասարակական

Իրանահայ ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ, նոյեմբերի 18-ին, Ս. Աստւածածին եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ 2016 թւականին հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:

Published in Համայնք

Ի յիշատակ ազգային-հասարակական անբասիր գործիչ, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդամ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի (մահացած յուլիսի 29-ին ԱՄՆ-ում), «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտ. 28-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հոգեհանգիստ:

Published in Համայնք

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով Ս. Սարգիս եկեղեցում, հոկտեմբերի 7-ի առաւօտեան, յաւարտ ս. պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն, պատերազմի հայ նահատակների եւ ընդհանրապէս նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Published in Համայնք

Խաժակ Տէր-Գրիգորեանի դին ամփոփւած է Եւրեւանում, սակայն Նոր Ջուղայի գերեզմանատան մի հատւածում, ուր առյաւէտ հանգիստ է առել նրա կուսակցական ընկեր Թադէոս Թադէոսեանը, գաղափարի ասպետի անմոռաց յիշատակին կանգնեցւած է յուշաքար, որի մօտ էլ իրականացւեց հոգեհանգստեան պաշտօնը։

Published in Նոր Ջուղա

Ինչպէս խմբագրութեանս փոխանցեց, «Նայիրի» դպրոցի 60-ամեակի յանձնախմբի անդամ Գ. Ամիրխանեանը, ուրբաթ սեպտեմբերի 30-ին, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում, կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն՝ հայոց ազգային «Նայիրի» տարր. դպրոցի 60 տարիների հանգուցեալ հիմնադիրների, տեսուչների, ուսուցիչների, աշակերտների եւ հոգաբարձուների անմոռաց յիշատակին:

Published in Համայնք

Սոյն թւականի կիրակի, սեպտեմբերի 4-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւող սուրբ եւ անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, ՀՀ դեսպանատան Տնտեսական խորհրդատու՝ հանգուցեալ Արթուր Յովսէփեանի հոգու խաղաղութեան համար, իր մահւան քառասնօրեակի առիթով:

Published in Համայնք

Կիրակի, մայիսի 1-ին, Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի աւարտին, հոգեհանգստեան յատուկ արարողութիւն կատարւեց, Ատրպատականի հայոց թեմի նախկին առաջնորդ՝ հոգելոյս Տ. Նշան եպս. Թոփուզեանի վախճանման 6-րդ տարելիցի առիթով, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Published in Ատրպատական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։