Հա

Համայնք

Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի առթիւ, չորեքշաբթի, փետրւարի 3-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայոց ազգային գերեզմանատանը, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Նոր Ջուղա

Սոյն թւականի կիրակի, նոյեմբերի 29-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւող սուրբ եւ անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն, ի Տէր հանգուցեալ ազգային բարերարներ՝ Թերեզիկ Մասեհեանի եւ Սուրէն Պանիրեանի հոգիների խաղաղութեան համար: Կրօնական արարողութեանց նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Համայնք

Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հիմնադրման 60-ամեակի յոբելենական ձեռնարկների շարանում, ուրբաթ, նոյեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ միութեան ննջեցեալ հիմնադիրների եւ միութենականների, ովքեր նշանակալի դեր են ունեցել միութեան կեանքի վերելքին:

Published in Նոր Ջուղա

Սրանից 70 տարիներ առաջ, Թեհրանի հայ համայնքը օժտւեց նորակառոյց Ս. Աստւածածին եկեղեցիով: Այդ առիթով, երէկ նոյեմբերի 6-ի առաւօտեան, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, նոյն եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, ապա հոգեհանգստեան արարողութիւն՝ եկեղեցու բարերար Ռոման Իսայեւի յիշատակին, որի նիւթական բարերարութեամբ կառուցւեց Ս. Աստւածածին եկեղեցին՝ ի յիշատակ իր մօր՝ Զարվարդի:

Published in Համայնք

Թւականիս, հոկտեմբերի 2-ի առաւօտեան, սուրբ եւ անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգու խաղաղութեան համար: Կրօնական արարողութիւնը նախագահում էր Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: 

Published in Համայնք

Իրանում, սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգու խաղաղութեան համար թւականիս, ուրբաթ, հոկտեմբերի 2-ի առաւօտեան ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն: Կրօնական արարողութիւնը նախագահում էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Համայնք

Սեպտ.-ի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողութիւն եւ մոմավառութիւն՝ ի յիշատակ ԼՂՀ-ի ՊԲ-ի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանեանի եւ Արման Վաչագանի Ստեփանեանի, ովքեր զոհւել են սեպտեմբերի 4-ին՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ:

Published in Հասարակական

32 տարիներ են անցնում այն օրից, երբ Հայ Յեղափոխական Բանակի հինգ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահինեանը, Սեդրակ Աճեմեանն եւ Արա Գրճլեանը 1983 թւականի յուլիսի 27-ին, Լիսբոնում գրոհեցին Թուրքիայի դեսպանատունը եւ յանուն հայ ժողովրդի արդար դատի եւ իրաւունքների ձեռք բերման՝ նւիրաբերեցին իրենց կեանքը՝ կերտելով Լիսբոնի սխրագործութիւնը:

Published in Համայնք

Եւ ինչպէս Աստւած մարդկային պատմութեան մէջ բազմաթիւ այլ յատկութիւնների կողքին այս յատկանիշով էլ մասնաւորւում ու առանձնանում է, նոյնպէս էլ Իր նմանութիւնն ու պատկերը կրող մարդը, հարկաւոր է նոյնը լինի, որովհետեւ նա հրաւիրւել է Իր Տիրոջ եւ Աստծուն նմանւելու, ինչպէս նաեւ իբրեւ Նրա ներկայացուցիչը՝ Նրան մարմնաւորելու այս երկրի վրայ:

Published in Համայնք

Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ կրկնազատկին, Փերիա գաւառի ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին աւելի շատ թւով ուխտաւորների մասնակցութիւնը ապահովելու նպատակով ուխտագնացութիւնը տեղի է ունենում կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը:

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։