Հա

Համայնք

Դոկտ. Խանլարեանը մէջբերելով երեկոյից առաջ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կատարւած հոգեհանգստեան արարողութեան աւարտին Տ. Մակար եպս. Աշգարեանի խօսքերից հետեւեալ. «Երանի այն ժողովրդին, որ գիտակցում է իր պատմութիւնը»,- շեշտեց, որ հիմա բոլորը փորձում են երիտասարդ սերնդին կտրել անցեալից ու պատմութիւնից, ներկայիս դա համաշխարհային սարքուկարգ է, որը կամենում է «գեղեցիկ խոստումներով» մարդուն դարձնել միմիայն ապագային նայող էակ:

Published in Համայնք

Հայաստանի հիւսիսային շրջանը 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին հարւածած ահաւոր երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար, 2014 թ. դեկտ. 7-ին Ատրպատականի հայոց եկեղեցիներում, ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, յաւարտ ս. պատարագի՝ տեղի ունեցան հոգեհանգստեան արարողութիւններ:

Published in Ատրպատական

Քուվէյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի է ունեցել հայոց բանակի զոհւած երեք օդաչուների հոգեհանգստի արարողութիւն:
Ինչպէս «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Քուվէյթի ազգային առաջնորդարանի ֆէյսբուքեան էջից, արարողութեանը ներկայ են եղել ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ֆադէյ Չարչօղլեանը, ՀՀ հիւպատոս Արմէն Սարգսեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ՀՄԸՄ-ի անդամներ, Ազգային վարժարանի աշակերտներ եւ մեծ թւով տեղի բնակիչներ:

Published in Հասարակական

Սրանից 26 տարիներ առաջ 1988 թ.-ի դեկտ. 7-ին Հայաստանի Գիւմրի եւ Սպիտակ քաղաքներում տեղի ունեցաւ ահաւոր երկրաշարժ, որին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:
Այդ առիթով երէկ առաւօտեան Թեհրանի, նաեւ Ատրպատականի հայոց թեմերի բոլոր եկեղեցիներում յընթացս ս. պատարագի՝ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն:

Published in Համայնք

Զոհւած հերոսների հոգեհանգըստի արարողութեանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Յովիկ Աբրահամեանը, պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, բարձրաստիճան այլ պաշտօնատարներ: Ներկայ էր նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Published in Հասարակական

Երէկ՝ ուրբաթ, նոյ. 7-ի առաւօտեան ժամը 10-ին, Ս. Գէորգ եկեղեցում, ինչպէս անցեալ տարիներին,- կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, մեզանից առյաւէտ բաժանւած հայ ուսուցիչ-ուհիների եւ մասնաւորաբար՝ այս տարւայ ընթացքում վախճանւած դասատուների հոգու հանգստութեան համար:

Published in Համայնք

Երէկ՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 10։30-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ պատերազմի տարիներում Իրանի հողային ամբողջականութեան ճամբին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Նոր Ջուղա

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցաւալի իրադարձութիւնների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր զօրակցութիւնն է յայտնում Հայրենիքի պաշտպանութեան համար մարտական գործողութիւնների ընթացքում իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձաւորներին:

Published in Հասարակական

Թեհրան-Երեւան աւիավթարի 5-րդ տարելիցի առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ ուրբաթ, յուլիսի 18-ի առաւօտեան մատուցւեց եպիսկոպոսական ս. պատարագ, ապա կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում:
Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդը քարոզելով՝ անդրադարձաւ 2009-ի յուլիսի 15-ի՝ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերին:

Published in Համայնք

Երէկ՝ ուրբաթ, մայիսի 30-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում, ս. պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն 1918 թւականին մղւած՝ Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի հերոսամարտերում յանուն Հայրենիքի ազատութեան նահատակւած հայորդիների հոգիների խաղաղութեան համար, իսկ Ս. Սարգիս եկեղեցում՝ Հանրապետական մաղթանք:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։