Հա

Համայնք

32 տարիներ են անցնում այն օրից, երբ Հայ Յեղափոխական Բանակի հինգ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահինեանը, Սեդրակ Աճեմեանն եւ Արա Գրճլեանը 1983 թւականի յուլիսի 27-ին, Լիսբոնում գրոհեցին Թուրքիայի դեսպանատունը եւ յանուն հայ ժողովրդի արդար դատի եւ իրաւունքների ձեռք բերման՝ նւիրաբերեցին իրենց կեանքը՝ կերտելով Լիսբոնի սխրագործութիւնը:

Published in Համայնք

Եւ ինչպէս Աստւած մարդկային պատմութեան մէջ բազմաթիւ այլ յատկութիւնների կողքին այս յատկանիշով էլ մասնաւորւում ու առանձնանում է, նոյնպէս էլ Իր նմանութիւնն ու պատկերը կրող մարդը, հարկաւոր է նոյնը լինի, որովհետեւ նա հրաւիրւել է Իր Տիրոջ եւ Աստծուն նմանւելու, ինչպէս նաեւ իբրեւ Նրա ներկայացուցիչը՝ Նրան մարմնաւորելու այս երկրի վրայ:

Published in Համայնք

Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ կրկնազատկին, Փերիա գաւառի ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին աւելի շատ թւով ուխտաւորների մասնակցութիւնը ապահովելու նպատակով ուխտագնացութիւնը տեղի է ունենում կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը:

Published in Նոր Ջուղա

Դոկտ. Խանլարեանը մէջբերելով երեկոյից առաջ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կատարւած հոգեհանգստեան արարողութեան աւարտին Տ. Մակար եպս. Աշգարեանի խօսքերից հետեւեալ. «Երանի այն ժողովրդին, որ գիտակցում է իր պատմութիւնը»,- շեշտեց, որ հիմա բոլորը փորձում են երիտասարդ սերնդին կտրել անցեալից ու պատմութիւնից, ներկայիս դա համաշխարհային սարքուկարգ է, որը կամենում է «գեղեցիկ խոստումներով» մարդուն դարձնել միմիայն ապագային նայող էակ:

Published in Համայնք

Հայաստանի հիւսիսային շրջանը 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին հարւածած ահաւոր երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղութեան համար, 2014 թ. դեկտ. 7-ին Ատրպատականի հայոց եկեղեցիներում, ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, յաւարտ ս. պատարագի՝ տեղի ունեցան հոգեհանգստեան արարողութիւններ:

Published in Ատրպատական

Քուվէյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի է ունեցել հայոց բանակի զոհւած երեք օդաչուների հոգեհանգստի արարողութիւն:
Ինչպէս «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Քուվէյթի ազգային առաջնորդարանի ֆէյսբուքեան էջից, արարողութեանը ներկայ են եղել ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ֆադէյ Չարչօղլեանը, ՀՀ հիւպատոս Արմէն Սարգսեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ՀՄԸՄ-ի անդամներ, Ազգային վարժարանի աշակերտներ եւ մեծ թւով տեղի բնակիչներ:

Published in Հասարակական

Սրանից 26 տարիներ առաջ 1988 թ.-ի դեկտ. 7-ին Հայաստանի Գիւմրի եւ Սպիտակ քաղաքներում տեղի ունեցաւ ահաւոր երկրաշարժ, որին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:
Այդ առիթով երէկ առաւօտեան Թեհրանի, նաեւ Ատրպատականի հայոց թեմերի բոլոր եկեղեցիներում յընթացս ս. պատարագի՝ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն:

Published in Համայնք

Զոհւած հերոսների հոգեհանգըստի արարողութեանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Յովիկ Աբրահամեանը, պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, բարձրաստիճան այլ պաշտօնատարներ: Ներկայ էր նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Published in Հասարակական

Երէկ՝ ուրբաթ, նոյ. 7-ի առաւօտեան ժամը 10-ին, Ս. Գէորգ եկեղեցում, ինչպէս անցեալ տարիներին,- կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, մեզանից առյաւէտ բաժանւած հայ ուսուցիչ-ուհիների եւ մասնաւորաբար՝ այս տարւայ ընթացքում վախճանւած դասատուների հոգու հանգստութեան համար:

Published in Համայնք

Երէկ՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 10։30-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ պատերազմի տարիներում Իրանի հողային ամբողջականութեան ճամբին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։