Փետրւարի 17-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» դպրոցի ծնողական խորհրդի միջոցով նշւեց Բուն բարեկենդանը: Սրահը մարդաշատ էր, բեմը խորհրդաւոր եւ գողտրիկ: Ծրագիրը սկսւեց Անահիտ Այւազեանի ողջոյնի խօսքով: Նա ներկայացրեց Բուն բարեկենդանի իմաստը եւ հնուց եկած սովորոյթները:
Յետոյ նա հերթով բեմ հրաւիրեց տարազ հագած տարբեր տարիքային խմբերին, որոնք ներկայացրին իրենք իրենց եւ իրենց կերպարը: Կերպարները բազմազան էին եւ զւարճալի: Հայկական երգ եւ երաժշտութեան ներքոյ՝ պարեցին եւ ուրախացան, վայելեցին Բարեկենդանին յատուկ ուտելիքներ: Իսկ ծրագրի վերջում մասնակիցները ստացան յուշանւէրներ:
Թղթակից՝ Ադրինէ Իսայեան