Հա

Համայնք

12/03/2012 - 10:39

alt

Անցեալում Նոր Ջուղայի բնակչութիւնը աւանդաբար հայկական ժողովրդական տօնացոյցի բնութեան զարթօնքը ազդարարող Բուն բարեկենդանը նշում էր ընտանիքների յարկի ներքոյ եւ ոմանք էլ տարազաւորւած՝ շրջում էին քաղաքով, այցելում էին ծանօթ-անծանօթ ընտանիքներին ու խաղերի եւ կենցաղական դրւագների ներկայացումներով ուրախ ու զւարճալի պահեր էին նւիրում նրանց, սակայն վերջին մի քանի տարիներում Նոր Ջուղայի բնակչութիւնը Բարեկենդանի տօնը նշում է միասնաբար՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում կազմակերպւում է դիմակահանդէս եւ աւանդական ճաշերի ու այլ ուտեստեղէնների մատակարարում։

Նոր ձեւ ու կերպ ստացած սոյն տօնախմբութիւնը ի մի է բերում մեծաթիւ դիմակաւոր ու տարազաւոր անձանց, որոնց առիթ է տրւում բեմի վրայ ցուցադրել իրենց հետաքրքիր մտայղացումներով իրականացրած կերպարները, ինչպէս՝ ազգագրական եւ աշխատանքային տարազներ, կենդանական, բուսական եւ գերբնական աշխարհի կերպարներ, ծաղրածուներ, դերասաններ եւ այլն։

alt

Այս տարի եւս սոյն տօնական հանդիսութիւնը կազմակերպւեց միութեան Երէցների միաւորի վարչական ու անդամ-անդամուհիների ամբողջ կազմի համագործակցութեամբ։ Տարազների ցուցադրման բեմային ծրագիրը, որ իրականացւեց միութեան սրահում, վարեց Լուսին Մինասեանը։ Նա նախ տեղեկութիւններ փոխանցեց Բարեկենդանի մասին, ապա բեմ ելան ցանկացող տարազաւորներ, որոնք հոծ բազմութեան կողմից դիտւեցին մեծ հետաքրքրութեամբ։

alt

Ծրագրի մաս էր կազմում նաեւ տեղի վրայ դիմայարդարման աշխատանքը, որի համար համագործակցութեան էին հրաւիրւել Արինէ եւ Լուսինէ Թորոսեանները։ Եւ այսպէս՝ մէկ անգամ եւս սոյն ազգային եւ աւանդական տօնը նշւեց միասնաբար։

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։