Հա

Համայնք

08/10/2014 - 10:50

Ուսումնական տարւայ առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանում

Շաբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 8։30-ին Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանն իր գիրկն ընդունեց խանդավառ սաներին, ովքեր իրենց ծնողների եւ հարազատների ընկերակցութեամբ էին ներկայացել դպրոց։ Քիչ անց, առաւօտեան ժամը 9։00-ին, մանկական ուրախ ճիչերով ողողւած՝ դպրոց այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը՝ ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամներ՝ Մեղեդի Խուդաբախշեանի եւ Ջանսոն Աղաբաբայեանի։

Շաբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 8։30-ին Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանն իր գիրկն ընդունեց խանդավառ սաներին, ովքեր իրենց ծնողների եւ հարազատների ընկերակցութեամբ էին ներկայացել դպրոց։ Քիչ անց, առաւօտեան ժամը 9։00-ին, մանկական ուրախ ճիչերով ողողւած՝ դպրոց այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը՝ ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամներ՝ Մեղեդի Խուդաբախշեանի եւ Ջանսոն Աղաբաբայեանի։

Սրբազան Հօր ներկայ գտնւելուն պէս՝ մանկապարտէզի երեք խմբակների ու նախակրթարանի երկու դասարանների աշակերտներն իրենց դաստիարակների եւ ուսուցիչների ուղեկցութեամբ թողեցին խաղահրապարակը եւ առանձին շարքերով համախմբւեցին բակում, որտեղ դպրոցի տեսչուհի Քարոլին Դիլանչեանը շնորհաւորելով դպրոցական տարեմուտի կապակցութեամբ՝ իր խօսքը շարունակեց՝ համոզում յայտնելով, որ դպրոցի ուսուցիչների ու պատասխանատուների եւ ծնողների միասնական աշխատանքի շնորհիւ՝ երեխաները կը դառնան վաղւայ գիտնականերն ու մտաւորականները։ Տեսչուհին իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց ազգային մարմիններին՝ աշխատանքներում դպրոցը հովանաւորելու համար։

20141008d01

Տկն. Դիլանչեանի խօսքից յետոյ՝ տարեշրջանի առաջին միասնական Տէրունական աղօթքը հնչեց մանուկների եւ միւս բոլոր ներկաների շուրթերից։
20141008d05Այնուհետեւ իր հայրական օրհնանքը փոխանցեց Տ. Բաբգէն եպս. Չարեանը։ Սկզբում Սրբազան Հօր հարցերին գեղեցիկ «Այո»-ներով պատասխանեցին թոթովախօս սաները, որով հաստատեցին իրենց անսահման սէրը՝ դպրոցի ու դպրոցական աշխատանքների նկատմամբ։ Ապա թեմակալ առաջնորդն աշակերտներին մաղթելով կանաչ ճանապարհ՝ ցանկացաւ, որ նրանք Աստծու շնորհքով մեծանան, որպէսզի ապագայում կարողանան մեր ժողովրդի հպարտութիւնը դառնալ։ Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ մանուկներին յորդորեց լսել ուսուցիչներին եւ լաւ սովորել հայերէնը, իսկ ծնողներին պատգամեց, որ հայ դպրոցում երեխաները զօրանալու են հայեցի կրթութեամբ եւ վաղը տեսնելու ենք մեր զաւակների քայլերը՝ դէպի բարին, գեղեցիկը եւ ճշմարիտը։
20141008Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր հայրական սիրով խօսքերն արտայայտելուց յետոյ՝ հնչեցրեց տարեմուտի առաջին զանգը, որից յետոյ փոքրիկներն իրենց ուսուցիչների ընկերակցութեամբ անցան դպրոցի սրահ, ուր նախաճաշեցին եւ երգեցին մանկական երգեր, փորձելով առաւել ճանաչել միմեանց եւ յատկապէս այն գեղեցիկ ու նոր աշխարհը, որն ապագայ ամիսների ընթացքում հանդիսանալով իրենց երկրորդ տունը, հոգեհարազատ եւ անփոխարինելի միջավայր է լինելու նրանցից իւրաքանչիւրի համար։ Այնուհետեւ մանուկներն առիթ ունեցան դարձեալ խաղահրապարակում խաղալ եւ իրենց ծնողների ընկերակցութեամբ ծանօթանալ դպրոցի տարբեր բաժիններին։ Այսպիսով՝ աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանում 2014-2015 ուսումնական տարւայ առաջին օրը եւ երեխաները մեծ խանդավառութեամբ թողեցին դպրոցը։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։