Հա

Համայնք

Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016 09:30

Շրջագայութիւն դէպի Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցի

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցի:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցի: Նախապէս համադրելով եկեղեցու վարչութեան հետ եւ զբօսաշրջիկների համար ապահովելով սենեակներ, Երէցական միաւորի նախագահ՝ Լինա Մովսիսեանի ղեկավարութեամբ, հինգշաբթի, նոյեմբերի 3-ի առաւօտեան ժամը՝ 6:00-ին, 22-հոգանոց խմբով, ճանապարհւեցին դէպի Փերիոյ գաւառ՝ շատերի համար հարազատ մի վայր, միւսների համար ծանօթութիւն հայկական մշակոյթի ժառանգութեան նմուշներից մէկի հետ: Թիրան քաղաքի յարմարաւէտ եւ գեղեցիկ այգում նախաճաշելուց եւ մի փոքր հանգստանալուց յետոյ շարունակեցին ճանապարհը եւ ժամը 10:30-ին հանրակառքը կանգնեց Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու դռան մօտ: Հարկ է նշել, որ եկեղեցին կառուցւել է 1903 թւականին եւ յայտնի է, որ 1069 թւականի ձեռագիր, մագաղաթեայ «Ղարղունի Աւետարանը» 1969 թւականին տեղափոխւել է Հայաստան եւ այժմ պահւում է Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանում: Եկեղեցուն կից նախկինում գործել է Հայկական ազգային դպրոց, որի դասասենեակները վերանորոգւել են եւ դպրոցի բակը եկեղեցու բակի հետ միացւել է միջանցքով: Շրջագայողները տեղաւորւելով նախկին դասասե-նեակներից մէկում, շտապեցին եկեղեցի՝ սրտաբու-խ աղօթելու եւ փառաբանելու Աստծուն: Զբօ-սաշրջիկների, ովքեր առաջին անգամն էին Ղար-ղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, ուշադրութիւնը գրաւեց եկեղեցու գեղեցիկ տեսքը եւ ներքին յարդարումը: Այնուհետեւ բաժանւելով խմբերի՝ մի մասը այցելեց գիւղի հայկական գերեզմանա-տուն՝ խունկ ծխեցնելու իրենց նախնիների շիրիմ-ներին, իսկ միւս մասը՝ շրջեց գիւղում, մտովի պատկերացնելով իրենց նախնիների ոչ շատ հեռու անցեալում ապրած կեանքի դրւագները: Հե-տաքրքիր եւ հաճելի օր անցկացնելով զբօսաշրջիկ-ները բարձր տրամադրութեամբ եւ անմոռանալի յուշերով գիշերւայ ժամը 21:30-ին վերադարձան Շահինշահր եւ շնորհակալութիւն յայտնելով կազմակերպիչներին՝ հրաժեշտ տւեցին միմեանց:

Նոր Ջուղայի Հայ
Մ. Մ. «Արարատ» միութեան
Շահինշահրի մասնաճիւղի
Թղթակից՝ Մ. ԱՅԻԴԱ

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    Իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովին ընդառաջ՝ երիտասարդական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեանը, 2017 թւականի հոկտեմբերի 26 եւ 27-ին, կայանալու է «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով խորհրդաժողովը՝ իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ։ Սոյն երիտասարդական խորհրդաժողովը հիւրընկալւելու է Նոր Ջուղայում։

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Շրջագայութիւն դէպի Սպահանի Սոֆէ սարը
    Շրջագայութիւն դէպի Սպահանի Սոֆէ սարը

    Հինգշաբթի՝  2017 թ. հոկ. 5-ի  առաւօտեան ժամը 7:00-ին՝  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցների միաւորի նախաձեռնութեամբ շրջագայութիւն էր կազմակերպւել դէպի Սպահան քաղաքի Սոֆէ սարի զբօսայգին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։