Հա

Համայնք

Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016 09:40

Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի առաջին հանդիպումը թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հետ

Շաբաթ, նոյեմբերի 5-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի կազմը նախօրօք ժամադրութեան համաձայն՝ հանդիպում ունեցաւ թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդի հետ նշանակւած կապ դոկտ. Վաչիկ Հայրապետեանը:

Շաբաթ, նոյեմբերի 5-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի կազմը նախօրօք ժամադրութեան համաձայն՝ հանդիպում ունեցաւ թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդի հետ նշանակւած կապ դոկտ. Վաչիկ Հայրապետեանը:
Հանդիպման սկզբում Կրթական խորհրդի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանը, բարի գալուստ մաղթելով եւ շնորհաւորելով Հայր Սուրբին՝ թեմի կաթողիկոսական փոխանորդի հանգամանքը զբաղեցնելու կապակցութեամբ:
Այնուհետեւ բացատրութիւններ տրւեցին Կրթական խորհրդի գործունէութեան սահմանների եւ բնոյթի մասին, անդրադարձ եղաւ հայոց դպրոցների հետ կապւած ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին, յատկապէս շեշտւեց Շահինշահրի եւ Նոր Ջուղայի աշակերտութեան թւի նւազման հետեւանքով դպրոցներում կատարւած դասաւորութիւններն ու մտահոգութիւնները, ինչու չէ նաեւ այդ շրջագծում ուսումնադաստիարակութեան հիմնարկի հետ փոխյարաբերութիւններն ու խորհրդի կողմից ներկայացրած առաջարկները եւ նախատեսւած ծրագրերը:
Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ուշի ուշով ականջալուր եղաւ փոխանցւած բացատրութիւններին, եւ կարեւորելով հայոց դպրոցների խնդիրները, իր հերթին մի շարք լուծումներ եւ մօտեցումներ ներկայացրեց դրանց կապակցութեամբ: Հանդիպման շարունակութեան մէջ զրոյց ծաւալւեց կրօնի դասագրքերի մշակման եւ հրատարակութեան շուրջ ու գործնական համադրութիւններ եւ դասաւորութիւններ կատարւեցին այդ ուղղութեամբ:

Թղթակից
(Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։