Հա

Համայնք

Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016 09:50

Պաշտօնական անդրանիկ այց՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գրասենեակ

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երկուշաբթի, հոկտեմբերի 31-ի առաւօտեան ժամը 9:30-ին այցելեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գրասենեակ եւ տեսակցութիւն ունեցաւ տնօրէն այաթ. հոջ. դոկտ. Հաբիբ Ռեզա Արզանիի հետ:

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա - Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երկուշաբթի, հոկտեմբերի 31-ի առաւօտեան ժամը 9:30-ին այցելեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գրասենեակ եւ տեսակցութիւն ունեցաւ տնօրէն այաթ. հոջ. դոկտ. Հաբիբ Ռեզա Արզանիի հետ:
Հանդիպման նպատակը պետական պաշտօնեաների հետ ծանօթացումն էր, որտեղ Հայր Սուրբն իր ողջոյնի խօսքը փոխանցեց յարգելի տնօրէնին եւ վստահեցրեց, որ ինչպէս անցեալում, այսուհետեւ եւս նոյն ոգով կը շարունակւի գերատեսչութիւն-առաջնորդարան համագործակցութիւնը: 161123d02aՀայր Սուրբը շեշտեց, որ արդէն հասցրել է տեղեկանալու Սպահանի գերատեսչութեան ցուցաբերած լայն համագործակցութեան մասին, նաեւ ականատես է տնօրինութեան վերահսկողութեան ջանքերի շնորհիւ աշխատանքների կանոնաւոր ու հեզասահ ընթացքին:
Դոկտ. Արզանին ուրախութիւն յայտնելով հանդիպման եւ ծանօթացման համար, ընդհանուր եւ համապարփակ բացատրութիւն տւեց իր ղեկավարած հաստատութեան գործունէութեան եւ պարտականութիւնների մասին, շեշտելով, որ ինքը յատուկ կարեւորութեամբ հետեւում է կրօնական փոքրամասնութիւնների հետ յարաբերութիւնների առաւել սերտացմանն ու բարելաւմանը: Նա յիշեցրեց, որ Սպահանում ապրող կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնները մեծապէս յարգւում են եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած համակեցութեամբ խաղաղ եւ կողք-կողքի ապրում են իրար հետ:
Հանդիպման աւարտին երկու կողմերը յոյս յայտնեցին, որ յաճախակի են դառնալու նման հանդիպումները, ինչը առաւել զարգացնելու է երկուստեք գործակցութիւնը:

Թղթակից
(Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

  • Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

  • Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում
    Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

    Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

  • Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը
    Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը

    Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կուսանաց տօնի առթիւ, երկուշաբթի՝ յունիսի 12- առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանաց վանքի եկեղեցում՝ միեւնոյն ժամանակ նշելով նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Օրւայ պատարագիչ հայրն էր՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

  • Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին
    Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։

  • Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին
    Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին

    Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։