Հա

Համայնք

Շաբաթ, 26 Նոյեմբերի 2016 12:40

«Հեռուստամարաթոն 2016»-ի շրջագծում Նոր Ջուղայում կազմակերպւեց նւիրահաւաք

Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» նշանաբանի ներքոյ իրականացւած 2016 թւականի հեռուստամարաթոնի շրջագծում, շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ թելեթոն-նւիրահաւաքը:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» նշանաբանի ներքոյ իրականացւած 2016 թւականի հեռուստամարաթոնի շրջագծում, շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ թելեթոն-նւիրահաւաքը:
Սոյն նւիրահաւաքին իրենց խուռներամ մասնակցութիւնը ցուցաբերեցին եւ նւիրատւութիւն կատարեցին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ ազգային մարմինները, Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնները, հայոց ազգային դպրոցները եւ ժողովուրդը:
Ինչպէս նախորդ տարիները, նւիրահաւաքից գոյացած գումարը փոխանցւելու է «Հայաստան» Համահայկական հիմնադրամին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։