Հա

Համայնք

Կիրակի, 27 Նոյեմբերի 2016 09:50

Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ բանախօսական եւ գեղարւեստական ձեռնարկ՝ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայում, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռնարկների շարանում, ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական եւ գեղարւեստական յայտագրով յագեցած ձեռնարկ:

Նոր Ջուղայում, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռնարկների շարանում, ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական եւ գեղարւեստական յայտագրով յագեցած ձեռնարկ: Նախաձեռնութիւնը նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեանն էր եւ վայելում էր Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հովանաւորութիւնն ու ներկայութիւնը: Ներկայ էին նաեւ՝ Շահինշահր քաղաքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները եւ թարգմանչաց վարդապետների յիշատակը յարգող հոծ թւով ներկաներ:
Երեկոն սկիզբ առաւ հաղորդավարուհի Սօսէ Ասատրեանի ողջոյնի խօսքով: Նա յետադարձ հայեացք նետելով 4-րդ դարում հայ ժողովրդի իրավիճակին, նրա փրկութիւնը, միասնութիւնը ու ինքնութիւնը ապահովելու ամենահզօր ազդակը համարեց հայ տառերի գիւտը եւ նրա հետագայ զարգացումներն ու ասաց. «... 1600 տարի առաջ սկսւած ընթացք է դա, շարժում, հեղեղ, որ քանի գնում այդքան յորդանում է ու խորանում՝ հոսելով դէպի գալիք ովկիանոսը»:
161127d05aՕրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու «Մշակութային ժառանգութիւն» կազմակերպութեան պաշտօնեայ Զոյա Խաչատրեանը, ով բնութագրելով Հայ մշակոյթ հասկացութիւնը, կենտրոնացաւ 4-րդ դարում սկսւած հայոց պատմութեան կարեւոր ու հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակութիւն ունեցող իրադարձութիւններին, այն է քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակւելը, Հայաստանը Պարսկաստանի եւ Բիւզանդիայի մէջ բաժանւելուց յետոյ հայ ինքնութիւնը պահպանելու մեծ նշանակութիւն ունեցող տառերի գիւտը եւ նրա հետագայ զարգացումները, ինչպէս՝ հայ դպրոցի հիմնադրւելը, Ս. Գրքի թարգմանութիւնը, գրչագրութեան եւ արւեստի այլ ճիւղերի զարգացումը, որոնց ուղին սրբագործւեց Վարդանանց եւ Վահանանց հերոսամարտերով, նշելով՝ «Որից յետոյ ո՛չ պետականութեան բացակայութիւնը, ո՛չ կրօնական-եկեղեցական երկպառակտութիւնը, ո՛չ տարբեր ցեղերի արշաւանքները եւ ո՛չ էլ հայրենազրկումն ու տարագրութիւնը, չպիտի կարողանային վերացնել հայ ժողովրդի ինքնութեան ոգին, նրա ազգային գիտակցութիւնը եւ հոգեւոր մշակոյթը, որովհետեւ նա արդէն ձեռք էր բերել անխախտելի մի ամրոց եւ մի հոգեւոր հայրենիք. դա մայրենի գիրն ու գրականութիւնն էր»: 161127d05cՅարգելի բանախօսուհին իր ելոյթը աւարտեց այսպէս՝ «Ժամանակն է յետադարձ հայեացք նետել անցեալին, թերութիւններից ու բացթողումներից դասեր քաղել եւ անկեղծանալ ինքներս մեզ հետ, ապա յստակ մշակւած եւ իրագործւող նոր գաղափարներով ու քաղաքականութեամբ տրւել 21-րդ դարի յորձանքներին: Մեզ մնում է այս դարաւոր աւանդոյթը, այս հզօր զէնքը ճանաչել, փայփայել, պահպանել եւ նրան նոր շունչ հաղորդելով՝ յանձնել գալիք սերունդին»:
Գեղարւեստական բաժինը ներկայացւեց միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի եւ անհատ երգիչների միջոցով: Ասմունքի խմբի պատասխանատուները եւ գեղարւեստական ղեկավարներն էին Ռիմա Սիմոնեանը եւ Կարին Տէր-Մարտիրոսեանը, պարուսոյցը՝ Նունէ Մկրտչեանը, իսկ երգի ղեկավարը՝ Մարտին Թերմադօն: Ներկայացւեց հայ գրականութեան անդաստանից՝ Եղիշէ Չարենցի գրչին պատկանող «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութեան հիմքի վրայ կառուցւած կոմպոզիցիան՝ Հայաստանի ոգեղէն պատմութիւնը, որը սկսւեց արեւահամ բառից հասնելով մինչեւ երկաթագիր գրքեր եւ իր ներկայացման բացառիկ ոճի, կատարման հիանալի կարողականութեան ու բեմային տարրերի գեղեցկութեամբ, արժանացաւ հանդիսատեսի հիացմունքին ու բարձր գնահատանքին:
161127d05bՅայտագիրը սկսւեց Սայեաթ Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկայ» եւ «Դուն էն գլխէն իմաստուն իս» բանաստեղծութիւնների ներկայացմամբ, որոնք ասմունքեցին Լեռնիկ Ծատուրեանը եւ Մանիա Ղուկասեանը՝ պարային կատարմամբ համեմւած: «Մախմուր աղջիկ» պարը մատուցւեց պարախմբի հեզաճկուն աղջիկների միջոցով, որին յաջորդեց «Երկիր» բանաստեղծութեան կատարումը՝ Ալինա Տէր- Սուքիազեանի, Լալագէ Իսաղուլեանի եւ Մեղրի Ղուկասեանի միջոցով եւ զուգահեռ ներկայացւեց պար, որի աւարտին բեմում տեղադրւած պաստառի վրայ պարուհիների միջոցով դրոշմւեց հայոց Եռագոյնի գոյները: «Տուն իմ հայրենի» երգի անզուգական կատարմամբ հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը, որից յետոյ «Մերը՝ ոգին է...» բանաստեղծութիւնը գեղեցկօրէն ասմունքեց Տանիա Մինասեանը: «Գորանի» պարը հիանալի կերպով ներկայացւեց պարախմբի միջոցով, որը ստեղծեց բարձր տրամադրութիւն: Յայտագիրը եզրափակւեց «Ես իմ անուշ Հայաստանի» երգի իւրովի կատարմամբ՝ Տանիա Մինասեանի, Մարտին Թերմադոյի, Նարբէ Գէորգեանի եւ Վանանդ Իսաղուլեանի միջոցով ու Ելենա Մանուկեանի դաշնամուրի կատարմամբ:
Պարախմբի անդամներն էին՝ Նարէ Ասատրեանը, Նազէ Ասատրեանը, Վանէ Իսաղուլեանը, Սարինէ Խուդաբախշեանը, Սելինէ Խուդաբախշեանը, Լեռնիկ Ղազարեանը, Մինելլի Ղազարեանը, Ելենա Մանուկեանը, Վանէ Մինասեանը, Սելլին Մկրտչեանը, Քրիստինէ Յակոբեանը, Սիւնէ Շահիջանեանը եւ Ալինա Տէր-Սուքիազեանը:
161127d05dԾրագրի աւարտին թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եզրափակիչ խօսքում, նախ շնորհակալական, գնահատանքի եւ քաջալերանքի խօսքեր ուղղեց ձեռնարկը նախաձեռնող, կազմակերպող եւ մանաւանդ իրականացնող պատասխանատուներին, բանախօսին, համոյթի անդամ-անդամուհիներին եւ բոլոր նրանց, որոնց համագործակցութեամբ իրականացաւ այս շքեղ հանդիսութիւնը, ապա անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց, որ՝ «Հոկտեմբեր ամսւայ ընթացքում նշւում է Հայ մշակոյթի եւ Ս. Թարգ-մանչաց օրը. տօնը նշելու եւ Հայ մշակոյթը ցուցադրելու ամենայարմար վայրը մշակութային կենտրոններն են եւ այսօր «Արարատ» մարզամշա-կութային կենտրոնի այս սրահը վերածւեց մի նոր ցուցահանդէսի, որտեղ փորձեցինք պանծացնել Հայ մշակոյթը. մշակոյթ, որ դարձաւ հայ մտքի, սրտի եւ հոգու գերագոյն ուժը եւ «Կենաց ծառ»-ը»: (Բացատրելով, որ Աստւածաշնչում պատկեր-ւած ու նկարագրւած, հոգուն անմահութիւն պարգեւող Կենաց ծառը պատկանում է համայն մարդկութեանը, իսկ մեր իրականութեան մէջ երկրորդ կենաց ծառը՝ Հայ մշակոյթն է): Հայր Սուրբը մէջբերելով բացման խօսքի այն հատւածը, որտեղ ասւած էր՝ «....Մշակոյթը նման է մի հեղեղի, որ քանի գնում, յորդանում է....»,- ասաց. «Այս խօսքից երկու բան կարելի է քաղել՝ մէկը այն, որ նախքան այդ «գետի» ովկիանոս հասնելը կամ ցամաքելը, նրանից օգտւել այնքան, որքան կարելի է, իսկ երկրորդը՝ զգոյշ լինել, որ այդ «գետը» երբ հասնի իր աւարտին, այդ ովկիանոսը չդառնայ համայնաշխարհացումի եւ այլ ազգերի ովկիանոսը, այլ շոգիանայ, անձրեւի եւ հեղեղայ Հայրենիքում ու Սփիւռքում ապրող մեր ժողովրդի մէջ»:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ից 16-ը նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների՝ տեղի ունեցաւ ձեռարւեստի ցուցահանդէս՝ նւիր-ւած Հայ մշակոյթի եւ Ս. Թարգմանչաց տօնին:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

  • Աշակերտական գիտելիքների մրցոյթ Նոր Ջուղայում՝ «Հայկական խաչքարեր» թեմայով
    Աշակերտական գիտելիքների մրցոյթ Նոր Ջուղայում՝ «Հայկական խաչքարեր» թեմայով

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդն մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգա ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի, կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ «Հայկական խաչքարեր» խորագրով։

  • Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

  • Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում
    Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

    Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

  • Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը
    Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը

    Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կուսանաց տօնի առթիւ, երկուշաբթի՝ յունիսի 12- առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանաց վանքի եկեղեցում՝ միեւնոյն ժամանակ նշելով նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Օրւայ պատարագիչ հայրն էր՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

  • Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին
    Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։