Հա

Համայնք

Կիրակի, 27 Նոյեմբերի 2016 10:00

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի խորհրդական եւ համաշխարհային Սկաուտական կոմիտէի անդամ Բագրատ Եսայեանը հիւրընկալւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ

ՀՅԴ «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի հրաւէրով, նոյեմբերի 16-ին Նոր Ջուղա էր ժամանել քաղաքական-հասարակական գործիչ եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի խորհրդական, համաշխարհային Սկաուտական կոմիտէի եւ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Բագրատ Եսայեանը:

ՀՅԴ «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի հրաւէրով, նոյեմբերի 16-ին Նոր Ջուղա էր ժամանել քաղաքական-հասարակական գործիչ եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի խորհրդական, համաշխարհային Սկաուտական կոմիտէի եւ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Բագրատ Եսայեանը: Նա նոյեմբերի 16-ի երեկոյեան ժամը 20:00-ին այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր ընկերակցութեամբ Կենտրոնական վարչութեան եւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի ներկայացուցիչների՝ շրջեց տարածքում՝ ծանօթանալով միութեան կառոյցին, ապա հանդիպում ունեցաւ Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչների եւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի աշխատակազմի հետ: Յարգելի հիւրի ներկայութիւնը ողջունեց Կենտրոնական վարչութեան նախագահ Մասիս Մինասեանը եւ ներկայացրեց Կենտրոնական վարչութեան եւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անձնակազմերին: Հանդիպման ընթացքում ծանօթացման նպատակով տեղեկութիւններ փոխանցւեց միութեան կառոյցի, առաքելութեան եւ ընդհանրապէս հինգ միաւորների միջոցով տարւող մարզամշակութային եւ դաստիարակչական աշխատանքների մասին, ի մասնաւորի զրոյց ընթացաւ Սկաուտական միաւորի կառոյցի եւ աշխատանքային ձեւի շուրջ. քննարկւեցին նաեւ միաւորի, ՀՄԸՄ-ի եւ ՀԱՍԿ-ի միջեւ համագործակցութիւն ծաւալելու եւ ապագայ ծրագրերին մասնակից դառնալու հարցերը:
Նշելի է, որ պրն. Եսայեանը Նոր Ջուղա էր հրաւիրւած բանախօսելու՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ՀՀ ԱԺ-ի ժամանակի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանի մահւան 2-րդ տարելիցի առիթով կազմակերպւած յուշերեկոյին:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Յարակից Հրապարակումներ

  • Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ հանդիսաւոր տօնակատարութիւն՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 127-ամեակի առթիւ, հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն։ 

  • Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

    Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

  • Նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը
    Նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 30-ին, հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում։ 

  • «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

  • Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին
    Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։