Հա

Համայնք

Շաբաթ, 03 Դեկտեմբերի 2016 09:30

Հայ ուսուցիչների մեծարման երեկոյ՝ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ

Կրթութեան եւ լուսաւորութեան մշակ՝ հայ ուսուցչին գնահատելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ մեծարման երեկոյ։

Կրթութեան եւ լուսաւորութեան մշակ՝ հայ ուսուցչին գնահատելու նպատակով, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ մեծարման երեկոյ։ Միջոցառմանը հրաւիրւել եւ ներկայ էին՝ թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների հանգստի կոչւած ու աշխատող հայ տեսուչները, ուսուցիչները եւ գրասենեակների պատասխանատուները՝ իրենց պարագաներով։
161203d05aԾրագրի մեկնարկը տրւեց Կրթական խորհրդի անդամ եւ երեկոյի հանդիսավար Ադրինէ Ստեփանեանի ողջոյնի խօսքով։ Ապա Կրթական խորհրդի խօսքն ընթերցւեց ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանի միջոցով։
Ահա մի հատւածի մէջբերում խորհրդի խօսքից.
«Հայ ուսուցչի տօնը որքան էլ հաճելի, նոյնքան էլ պարտաւորեցնող է, քանզի հայ ուսուցչի ուսերին է ծանրացած հայ տեսակի շարունակութեան եւ զօրացման պատասխանատու գործը։ Կրթութեան միջոցով է, որ մեզ կը յաջողւի հասնել մեր ազգային իղձերին եւ նպատակներին, որի պահանջը մենք զգում ենք ամէն օր, թէ Հայրենիքում եւ թէ Սփիւռքում։ Սիրելի ուսուցիչներ ու կրթութեան մշակներ, ձեր ամենօրեայ աշխատանքով ու օրինակով, փորձէք հաստատել ձեր անհատականութիւնը եւ հաւատարիմ մնալ արդի քաղաքակրթական արժէքներին, ազգային աւանդոյթներին ու ժամանակակից մօտեցումներին»։
161203d05bԵլոյթների շարանում արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով փոխանցելով մարմնի ջերմ շնորհաւորանքները առիթի կապակցութեամբ, ընդգծեց, որ ուսուցչի գործը առաքելութիւն է եւ ուսուցիչը ոչ միայն մարդակերտման, այլեւ ազգակերտման պարտականութիւնն ունի։ Նա իր խօսքի մի այլ բաժնում մատնանշելով, որ հայ ժողովուրդը բախտաւոր ազգ է, քանզի ունի երկու ուսուցչապետեր, կարեւորութեամբ անդրադարձաւ հոգեւոր ուսուցչապետ Յիսուս Քրիստոսի եւ ազգային ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի անժխտելի դերակատարութեանը՝ հայ ազգի հոգե-մտաւոր արժէքների կերտման եւ վերելքի գործում։
Գեղարւեստական ծրագրով երեկոն իրենց ուսուցիչների համար յիշարժան դարձրեցին մատաղ սերունդի ներկայացուցիչները։ Ծրագրի առաջին բաժնում խմբական երգերի կատարմամբ ելոյթ ունեցան «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի աշակերտները՝ 161203d05cԱրսինէ Մարգարեանի ղեկավարութեամբ. այս շարանն աւարտւեց երգի մենակատարմամբ՝ ղեկավար տկն. Մարգարեանի միջոցով։ Վերոնշեալ կատարումներն իրականացւեցին մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի նւագակցութեամբ, իսկ որպէս գեղարւեստական ծրագրի առաջին բաժնի վերջաբան մայեստրօն կատարեց իր հեղինակած դաշնամուրային համարներից մէկը։
Ընթացքում ցուցադրւեցին դպրոցական առօրեայ կեանքի թեմայով հումորային կարճ ֆիլմեր, ապա իրագործւեց աշակերտական ծրագրի երկրորդ բաժինը՝ այս անգամ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական եւ «Մասիս» ուղեցոյց դպրոցների սաների խմբական երգերով ու մեներգերով՝ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ։
Այնուհետեւ Կրթական խորհրդի կողմից նախատեսւած պատւոգրերով ու նւէրներով գնահատւեցին անցնող տարեշրջանի աւարտին հանգստի կոչւած ուսուցչուհիներ՝ Մարիտա Քեշիշեանն ու Անետ Ղազարեանը, որից յետոյ իր ուսուցչութեան տարիների գեղեցիկ եւ զաւեշտալի յուշերով ներկաների հետ կիսւեց տկն. Քեշիշեանը։
161203d05dՈրպէս երեկոյի եզրափակիչ խօսք իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Նա գնահատելով Կրթական խորհրդին՝ երեկոյի կազմակերպման համար, ինչու չէ նաեւ գեղարւեստական կատարողներին՝ ծրագրի ընթացքում հնչած «Իմ փոքրիկ նաւակ» երգի բառերը փոխ առնելով, իւրաքանչիւր աշակերտին նմանեցրեց թղթից պատրաստւած փոքրիկ նաւակի եւ աւելացրեց, որ այս դիւրաբեկ նաւակները հսկայական պողպատեայ նաւերի կը վերածւեն ոչ միայն մեր խրախուսանքներով ու քաջալերանքներով, այլեւ մեր ջերմեռանդ աշխատանքով։ Նա իր խօսքի մի այլ բաժնում կարեւորութեամբ ընդգծեց, որ ուսուցիչն այն ժամանակ իր մեծագայն յաջողութիւնը կարձանագրի, երբ որպէս նաւապետ եւ նաւավար կարողանայ այս փոքրիկ նաւակները տգիտութեան փոթորիկներով անցկացնել եւ շրջանաւարտութեան խաղաղ նաւահանգիստ հասցնել։
161203d05eԵրեկոյի աւարտին աւանդոյթի համաձայն ներկաները միասնաբար լուսանկարւեցին, ապա դիտելով կրթահամալիրի կենտրոնական սրահում կազմակերպւած գրքերի ցուցահանդէսը, մօտկից ծանօթացան Կրթական խորհրդի պատւէրի հիման վրայ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան տրամադրած գրքերին։ Ցուցադրւած գրքերի շարանում տեղ էին գտել տարբեր օղակներին պատկանող դասագրքեր, դպրոցական բառարաններ եւ ուսումնաօժանդակ, մեթոդիկայի ու արտադասարանային աշխատանքների գրքեր, որոնց օգտագործելու են թեմիս ուսուցիչները՝ աշխատանքի առաւել արդիւնաւորման համար։
Կենտրոնական սրահում կազմակերպւել էր նաեւ հիւրասիրութիւն, ուր հրաւիրեալները ճաշակեցին անուշաբոյր պատառիկները, որը պատարստւել էին Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիների միջոցով։
Հարկ է նշել, որ հիւրասիրութեան ընթացքում Կրթական խորհրդի անդամները մօտենալով ուսուցիչներին՝ նրանց փոխանցեցին խորհրդի սրտագին շնորհաւորանքները, ինչու չէ նաեւ առիթի կապակցութեամբ պատրաստած պատւոգրերն ու նւէրները։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։