Հա

Համայնք

%AM, %03 %298 %2016 %09:%Դկտ

Քաղաքական-պետական գործիչ եւ ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ՝ յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում

Քաղաքական ու պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի, նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

Քաղաքական ու պետական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային ժողովի ժամանակի փոխնախագահ եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի, նոյեմբերի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։
161203d04aԾրագրի մեկնարկը տրւեց հաւատաւոր դաշնակցականի յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, որին յաջորդեց երեկոյի հաղորդավարուհի Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ բացման խօսքը, ուր անդրադարձ կար յատկապէս Վահան Յովհաննիսեանի կենսագրութեանը։ Յուշերեկոյի ընթացքում հաղորդավարուհին նոյնպէս ներկայացրեց դրւագներ եւ յուշեր նւիրեալ գործչի կեանքից ու գործունէութիւնից։
Միջոցառման շարունակութեան մէջ բանախօսեց Հայաստանից հրաւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարի խորհրդական Բագրատ Եսայեանը, ով անդրադառնալով Վահան Յովհաննիսեանի մարդկային բացառիկ յատկութիւններին եւ յանուն հայրենիքի, հայ ժողովրդի ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նրա ծաւալած բոլորանւէր գործունէութեանը, նշեց. «Վահանն այն բացառիկ դէմքերից էր, որի կենսագրութեանը զուգահեռ եւ կենսագրութեանը համահունչ ստեղծւեց Հայաստանի անկախութիւնը։ 161203d04bՎահանի կենսագրութեամբ մենք կարող ենք հետեւել ՀՅԴ-ի ուղուն՝ Խորհրդային Հայաստանի գոյութեան վերջին տարիներից մինչեւ Հայաստանի անկախանալը»։ Այնուհետեւ յիշատակելով Վահան Յովհաննիսեանի կեանքից հետաքրքիր դրւագներ եւ յուշեր, հանդիսատեսին առաւել ծանօթացրեց լայնախոհ մտաւորականի խոհերին ու մտորումներին։ «Այսպիսին էր Վահանը, մեր սիրելի ընկերը։ Վահանն իր անձով մարմնաւորեց Դաշնակցութեան 25-ամեայ ընթացքը՝ Հայաստանում Դաշնակցութեան վերընձիւղումից մինչեւ իր մահկանացուն կնքելը։ 25 տարւայ յարատեւ կռիւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման, յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան»։ Այսպէս իր խօսքը եզրափակեց յարգելի դասախօսը։
161203d04cԾրագրի յաջորդ բաժնում ցուցադրւեց Վահան Յովհաննիսեանի յիշատակին պատրաստւած տեսանիւթը, ուր ներկայացւած էր նրա կեանքից ու գործունէութիւնից հատւածներ, որոնցով խորապէս յուզւեց հանդիսատեսը՝ նման ազնիւ ու հայրենասէր անհատականութեան վաղաժամ կորցնելու պատճառով։ Տեսանիւթն աւարտւեց մեր յուշերից անջնջելի Վահան Յովհաննիսեանի արտայայտութիւններով։
Ծրագրի գեղարւեստական բաժնում «Անի» նւագախմբի նւագակցութեամբ երգերով հանդէս եկաւ Կարէն Օհանեանը, որը հանդիսատեսին ներկայացաւ ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝
ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

اخبار مرتبط

  • Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերի շարանում՝ արեան տւչութեան աշխատանքը կազմակերպւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում
    Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերի շարանում՝ արեան տւչութեան աշխատանքը կազմակերպւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում

    Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի գեղեցիկ մտայղացմամբ այս տարի առաջին անգամը լինելով, արեան տւչութեան ծրագիրն իրականացւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում, հինգշաբթի՝ ապրիլի 19-ի առաւօտեան։ Նորջուղայեցիներից կազմւած 35 հոգանոց այս պատւիրակութեանը գլխաւորում էին արժ. հոգեւոր հայրեր՝ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները։

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում
    ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

    Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի, ապրիլի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում նշւեց Սուրբ Յարութեան տօնը: Հաւկթախաղ-տօնահանդէսի տեսքով իրականացւած հանդիսութեան կազմակերպողը նոյն միութեան Երէցների միաւորն էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։