Հա

Համայնք

Երկուշաբթի, 05 Դեկտեմբերի 2016 10:20

Պաշտօնական անդրանիկ այց՝ Սպահանի քաղաքապետին եւ ուրբաթօրեայ աղօթապետին

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երեքշաբթի, նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 10:00-ին, այցելեց Սպահանի քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադին:

Նոր Ջուղա, ազգային առաջնորդարան, Հանրային կապի գրասենեակ - Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի՝ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Վարուժ Մովսիսեանի, երեքշաբթի, նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 10:00-ին, այցելեց Սպահանի քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադին: 

Ծանօթացման այս անդրանիկ հանդիպման սկզբում, Հայր Սուրբն իր ուրախութիւնը յայտնեց այցելութեան համար եւ քաղաքապետին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ թեմիս նախորդ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի ողջոյնի խօսքերը, ապա յատուկ կերպով գնահատեց քաղաքապետարանի տնօրինութեանն ու ամբողջ աշխատակազմին՝ առկայ բոլոր դժւարութիւններով հանդերձ, քաղաքի գեղեցկութեան եւ զարգացման ուղղութեամբ իրենց լաւագոյնը կատարելու եւ գնահատելի արդիւնք ապահովելու համար: Կաթողիկոսական փոխանորդը շնորհակալութիւն յայտնելով ազգային իշխանութեան հետ քաղաքապետարանի ցուցաբերած դրական համագործակցութեան համար, վստահեցրեց, որ ինչպէս միշտ, քաղաքի պայծառեցման եւ վերելքի ուղղութեամբ հայ համայնքը դրսեւորելու է ամբողջական աջակցութիւն:
161205d01aԴոկտ. Ջամալինեժադը ընդհանուր տեղեկութիւններ փոխանցելով Սպահան քաղաքի եւ քաղաքապետարանի գործունէութեան ոլորտների մասին, շեշտեց, որ իր ղեկավարած հաստատութիւնը ամէն ճիգ ի գործ դնում է, որպէսզի հաւասար եւ անաչառ կերպով վերահասու լինի Սպահանում ապրող բոլոր խաւերին: Նա Իրան-Հայաստան, Սպահան-Երեւան գործակցութեան զարգացման համար քաղաքապետարանի որդեգրած քաղաքականութեանն ակնարկելով՝ հայ համայնքի դերը այս կապակցութեամբ ճակատագրական եւ անհրաժեշտ համարեց: Պարոն քաղաքապետը ակնարկելով տարածաշրջանում տիրող պատերազմական կարգավիճակին, Իրանը անւանեց խաղաղութեան կղզի, որը պատճառ է դարձել ականատես լինել զբօսաշրջիկների այցելութեան աճին:
Նոյն օրը, առաւօտեան ժամը 11:00-ին, առաջնորդարանի պատւիրակութիւնն այցելեց Սպահանի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. այաթ. Թաբաթաբայինեժադին: Քրիստոնեայ եւ իսլամ կրօնի ներկայացուցիչները ծանօթանալով միմեանց եւ ողջոյնի խօսքեր փոխանակելով, իրենց զրոյցի առանցքը դարձրին միաստւածեան կրօնների հետեւորդների համակեցութեան եւ խաղաղ գոյակցութեան պահպանման անհրաժեշտութիւնը:
Հանդիպման աւարտին պատւիրակութիւնը հրաւիրեց Սպահանի աղօթապետին մի օր այցելելու ազգային առաջնորդարան:

Յարակից Հրապարակումներ

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

  • Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը
    Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։