Հա

Համայնք

Չորեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2016 09:50

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների նախաձեռնութեամբ՝ գրքի ցուցահանդէս-վաճառք՝ նւիրւած Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի 110-ամեակին

Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութեան ու անձնակազմի նախաձեռնութեամբ կազմակերպւող ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքը այս տարի նւիրւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի 110-ամեակին։

Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութեան ու անձնակազմի նախաձեռնութեամբ կազմակերպւող ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքը այս տարի նւիրւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի 110-ամեակին։
10-օրեայ այս ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ՝ նոյեմբերի 25-ի առաւօտեան, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, ազգային մարմինների ու դպրոցների ներկայացուցիչների, ուսուցիչների, աշակերտների, ծնողների, ինչու չէ նաեւ համայնքի ընթերցասէր ժողովրդի։
161207d02aՍկզբում պաշտօնական բացումը կատարւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով՝ ժապաւէնի հատումով, ապա կազմակերպիչ դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը ողջունելով ներկաներին, անդրադարձ ունեցաւ ամենամեայ այս միջոցառման կազմակերպման անհրաժեշտութեանը, բացատրութեամբ հանդէս եկաւ ցուցադրւած գրքերի ու իրերի շուրջ, իսկ վերջում անդրադառնալով նաեւ այս տարւայ ցուցահանդէսի կազմակերպման առիթին՝ խօսքը փոխանցեց յոբելեար գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանին։
Օր. Միրզախանեանն սկզբում ակնարկ ունենալով «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման պատմութեանն ու հետագայում պատկան մասնաշէնքի նորոգութեան ու գրքերի համալրման համար կատարւած աշխատանքներին՝ կարեւորութեամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում գրադարանի արդիականացման եւ աշխատանքների ծաւալի ընդլայնման ուղղութեամբ կատարւած գործունէութիւնը, ինչպիսիք են՝ էլեկտրոնային շտեմարանի հիմնադրումը, ընթերցանութեան համար համապատասխան հնարաւորութիւններով մանկա-պատանեկան բաժնի ստեղծումը, ամենամեայ կարգով գրքերի շարանի համալրումը եւ թեմիս Թեմական խորհրդի ու Հայաստանի Ազգային գրադարանի միջեւ համաձայնութեան յուշագրի ստորագրումը։
161207d02bԱյնուհետեւ «Քանանեան» դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը ներկայացրեց համայնքում գործող չորս գրադարաններին, ապա աւանդոյթի համաձայն զոյգ դպրոցների կողմից գնահատագրերի եւ յուշանւէրների արժանացան սոյն գրադարանների պատասխանատուները, որի շրջագծում թեմի կաթողիկոսական փոխանորդի ձեռամբ պարգեւատրւեցին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի գրադարանի պատասխանատու Այիդա Ալեքսանդրեանը, «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Միքայէլ Վարանդեան» գրադարանի պատասխանատու Երանուշ Թահմազեանը եւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը:
Սոյն ցուցահանդէս-վաճառքում ցուցադրւել էին՝ Իրանում եւ Հայաստանում հրատարակւած տարբեր լեզուներով գիտական, գրական, պատմական եւ այլ թեմաներով գրքեր, մանկա-պատանեկան հրատարակութիւններ ու մտքի խաղեր, իսկ առանձին կրպակում ցուցադրւել էին նաեւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի համար գնւած վերջին գրքերը։
Յատկանշական է, որ ցուցահանդէսին առընթեր երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ի առաւօտեան, Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի բանախօսութեամբ, տեղի ունեցաւ «Ընթերցանութեան պակասը հասարակութեան մէջ» խորագրով բանախօսական զրոյցը, իսկ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ի առաւօտեան՝ գիտելիքների մրցոյթ՝ 7-րդ դասարանների աշակերտութեան մասնակցութեամբ։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։