Հա

Համայնք

Չորեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2016 10:00

Վերաբացւեց՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի նորոգւած շէնքը

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շինարարական աշխատանքների եւ նորոգութիւնների շարքում, նորոգւել է նաեւ միութեան Սկաուտական միաւորի բաժանմունքը: Շէնքի վերաբացումը կատարւեց ուրբաթ՝ նոյեմբերի 25-ի առաւօտեան, ձեռամբ՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շինարարական աշխատանքների եւ նորոգութիւնների շարքում, նորոգւել է նաեւ միութեան Սկաուտական միաւորի բաժանմունքը: Շէնքի վերաբացումը կատարւեց ուրբաթ՝ նոյեմբերի 25-ի առաւօտեան, ձեռամբ՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Ներկայ էին թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, նոյն խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, միութեան Կենտրոնական վարչութեան, միաւորի Գերագոյն մարմնի անդամները եւ բոլոր սկաուտները՝ իրենց ծնողներով: Շէնքի մուտքի մօտ ժապաւէնի հատումից յետոյ, ներկաները ուղեկցութեամբ Կենտրոնական վարչութեան եւ միաւորի Գերագոյն մարմնի անդամների՝ շրջեցին շէնքում, ծանօթացան կատարւած նորոգութիւններին եւ իւրաքանչիւր բաժնում կատարւելիք աշխատանքներին: 161207d01aԱյնուհետեւ բակում համեստ ընդունելութեան սեղանի շուրջ Հայր Սուրբն իր հայրական օրհնանքի խօսքում շնորհաւորելով միութեան եւ միաւորի պատասխանատուներին, սկաուտներին եւ նրանց ծնողներին, իր ուրախութիւնը յայտնեց կատարւած աշխատանքների կապակցութեամբ՝ ի մասնաւորի իր գոհունակութիւնը յայտնեց Թեմական խորհրդին, որ ապահովւել է սոյն աշխատանքի նիւթական հատւածը: Նա շնորհակալութիւն յայտնեց ծնողներին, ովքեր իրենց զաւակներին քաջալերում են մասնակցել միաւորի աշխատանքներին, որտեղ որպէս փոքր զինւորներ առիթ են ունենում մարզւելու եւ դառնալու կարգապահ ու տիպար երիտասարդ-երիտասարդուհի եւ տիպար հայ, որովհետեւ սկաուտութիւնը ինքնին անհատին դարձնում է աշխարհական զինւոր, որը վարում է կարգաւորւած ու կանոնաւորւած կեանք: Իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ Հայր Սուրբն առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեց պատասխանատուներին, ովքեր մեծ գիտակցութեամբ հսկում եւ հնարաւորութիւններ են ստեղծում՝ լաւագոյն արդիւնք ստանալու եւ լաւագոյն աշխատանքներ իրականացնելու համար:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ
լուսանկարները՝ հեղինակի

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։