Հա

Համայնք

%AM, %11 %319 %2016 %10:%Դկտ

ՇԱՀԻՆՇԱՀՐ - Շահինշահրաբնակ հայ մարզիկների արձանագրած յաջողութիւնները՝ Հայաստանում

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան հրաւէրով՝ նշեալ վարչութեան գրասենեակ ներկայացան շնորհալի մարզիկներ եւ միաժամանակ եղբայրներ Մայիս եւ Մանուկ Թորոսեանները, ովքեր թւականիս նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշէնքի դահլիճում կազմակերպւած Բոդիբիլդինգի Ազգային ֆեդերացիայի ֆիթնես Բիկինի, Մենս ֆիզիկ, բոդիբիլդինգ եւ կլասիկ բոդիբիլդինգ ոլորտներում ակնառու նւաճումներ էին արձանագրել:

Շաբաթ, թւականիս նոյեմբերի 26-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան հրաւէրով՝ նշեալ վարչութեան գրասենեակ ներկայացան շնորհալի մարզիկներ եւ միաժամանակ եղբայրներ Մայիս եւ Մանուկ Թորոսեանները, ովքեր թւականիս նոյեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշէնքի դահլիճում կազմակերպւած Բոդիբիլդինգի Ազգային ֆեդերացիայի ֆիթնես Բիկինի, Մենս ֆիզիկ, բոդիբիլդինգ եւ կլասիկ բոդիբիլդինգ ոլորտներում ակնառու նւաճումներ էին արձանագրել:
Սոյն հանդիպմանը ներկայ էին Հայ համայնքի վարչութեան անդամները եւ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:
Մանուկ Թորոսեանը կլասիկ ֆիզիկի մէջ առաջին, մենս (Men’s) ֆիզիկի մէջ երկրորդ, իսկ Մայիս Թորոսեանը բոդիբիլդինգի մէջ երկրորդ տեղն էին գրաւել:
Յատկանշելի է, որ այս երկու յաջողակ եղբայրը երկար տարիներ է, ինչ Շահինշահրում ղեկավարում են «Նամջու» մարմնամարզութեան սրահը, որտեղ ներգրաւել են մեծ թւով անդամներ: Իրենց մարզախմբերով թէ’ շրջանի եւ թէ’ Սպահանի մրցունակ խմբերից են, որ բազմիցս փայլել են մարզահարթակներում եւ արձանագրել առաջնութիւններ: Իրենց մարզական արժանիքների շնորհիւ վայելում են Իրանի Սպահան նահանգի մարմնամարզութեան ֆեդերացիայի եւ ընդհանրապէս պետական շրջանակների յարգանքն ու ուշադրութիւնը:
161211d02aԵրկու եղբայրները մեծ խանդավառութեամբ խօսեցին իրենց տպաւորութիւններից կիսւելով Հայաստանի Հանրապետութեան Ազգային ֆեդերացիայի եւ պատասխանատուների կողմից ցուցաբերած ջերմ վերաբերմունքի մասին: Ամփոփ կերպով պատմեցին ֆեդերացիայի նախաձեռնութեամբ իրենց հետ վարած հարցազրոյցի մասին, որի ընթացքում առաջարկութիւն էին ստացել Հայաստանի Հանրապետութիւնում հաստատւելու, որն ընդունելու դէպքում արդէն նրանց կը տրամադրւէր մարզական հնարաւորութիւններ՝ իրենց մասնագիտութեամբ զբաղւելու ուղղութեամբ:
161211d02bՀայր Սուրբը եւ Հայ համայնքի վարչութիւնը համակ ուշադրութեամբ ունկնդրեցին շնորհալի ախոյեանների խօսքերը, բարձր գնահատեցին նրանց դրսեւորած փայլուն ձեռքբերումները եւ առաջարկեցին նաեւ իրենց հովանաւորութիւնը՝ հարկ եղած դէպքում:
Տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որից յետոյ Հայ համայնքի վարչութեան կողմից շնորհալի մարզիկ եղբայրները պարգեւատրւեցին ոսկեդրամով:
Թորոսեան եղբայրների յաղթանակի լուրին արձագանգեցին նաեւ համայնքի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, ովքեր գեղեցիկ նկարչութիւններ նւիրելով նրանց՝ յայտնեցին իրենց սէրն ու ուրախութիւնը այս կապակցութեամբ: Ուստի ախոյեանները ի պատասխան սաների դրսեւորած անկեղծ սիրուն եւ միաժամանակ իրենց շնորհակալութիւնը յայտնելու՝ քաղցրաւենիքներով այցելեցին կրթօջախ՝ հանդիպելու դպրոցի աշխատակազմին ու սաներին:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

اخبار مرتبط

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում
    ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

    Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

  • Դռնբացէքի արարողութիւնը՝ Շահինշահրում
    Դռնբացէքի արարողութիւնը՝ Շահինշահրում

    Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։