Հա

Համայնք

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 10:50

Գնահատանքի երեկոյ՝ ի պատիւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» ասմունքի խմբի պատասխանատուներ՝ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը նպատակ ունենալով գնահատելու եւ արժեւորելու համայնքի մշակութային աշխատանքներում նշանակալի աւանդ ունեցող «Կռունկ» ասմունքի խմբի պատասխանատու Ռիմա Սիմոնեանի եւ վերջին տարիներում «Կռունկ» համոյթի ձեռնարկների գեղարւեստական ղեկավարութեանը մասնակից Կարին Տէր-Մարտիրոսեանի գործունէութիւնը, շաբաթ՝ նոյեմբերի 26-ի երեկոյեան, կազմակերպել էր գնահատանքի երեկոյ:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը նպատակ ունենալով գնահատելու եւ արժեւորելու համայնքի մշակութային աշխատանքներում նշանակալի աւանդ ունեցող «Կռունկ» ասմունքի խմբի պատասխանատու Ռիմա Սիմոնեանի եւ վերջին տարիներում «Կռունկ» համոյթի ձեռնարկների գեղարւեստական ղեկավարութեանը մասնակից Կարին Տէր-Մարտիրոսեանի գործունէութիւնը, շաբաթ՝ նոյեմբերի 26-ի երեկոյեան, կազմակերպել էր գնահատանքի երեկոյ: Միջոցառմանը հրաւիրւած եւ ներկայ էին միութեան աղջկանց բաժնի արտօնատէր՝ Այլին Մելիքեանը, Մշակութային միաւորի վարչակազմը, Երէցների, Մարզական եւ Ուսանողական միաւորների վարչութիւնների, Սկաուտական միաւորի գերագոյն մարմնի, Կարգապահական ու լողարանի պատասխանատու կազմերի եւ Ֆուտբոլի յանձնախմբի ներկայացուցիչները:
161213d02aԿենտրոնական վարչութեան անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մանիա Ղուկասեանը, ապա խօսքը փոխանցեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանին, ով բարձր գնահատելով համայնքում իրականացւող մշակութային աշխատանքները, ընդգծեց «Կռունկ» համոյթի աշխատանքների իւրայատկութիւնն ու բարձր որակը, եւ սփիւռքեան դժւարին պայմաններում սոյն աշխատանքների նշանակալի դերը՝ սերունդներ դաստիարակելու ուղղութեամբ: Այնուհետեւ յուշանւէր յանձնելու նպատակով հրաւիրեց Ռիմա Սիմոնեանին եւ Կարին Տէր-Մարտիրոսեանին, որոնց պատւին էր կազմակերպւել այդ երեկոն, ինչը անակնկալի բերեց երեկոյի յատուկ հիւրերին, եւ ովքեր յուզումնալից տրամադրութեամբ՝ իրենց խորազգաց շնորհակալութիւնները յայտնեցին երեկոյի կազմակերպիչներին եւ ներկաներին: Ռիմա Սիմոնեանը իր խօսքում նշեց, որ Նոր Ջուղայի եւ միութենական կեանքի հանդէպ սէրը եղել է այն խթանիչ ուժը, որով նա կարողացել է իր լուման ներդնել միութենական աշխատանքներում, նշելով, որ այդ ամբողջը համարում է պարտականութիւնն ու պարտաւորութիւնը համայքի նկատմամբ: 161213d02bՆա իր խօսքի աւարտին հպարտութեամբ յայտնեց, որ իր աշակերտները իր կողքին են եւ աշխատում են որպէս գործընկերներ՝ թէ՛ միութենական աշխատանքներում եւ թէ՛ կրթադաստիարակչական բնագաւառում: «Մենք բախտաւոր ենք, որ ունենք միմեանց»,- եզրակացրեց Ռիմա Սիմոնեանը: Կարին Տէր-Մարտիրոսեանը եւս շնորհակալական խօսքերի կողքին, իր ուրախութիւնը յայտնեց, որ պատկանում է միութեան մեծ ընտանիքին: Նա բարձր գնահատելով իր ուսուցչուհի եւ գործընկեր՝ Ռիմա Սիմոնեանի մեծ վաստակը, նշեց. «Շուրջ 20 տարիներ աշակերտում եւ աշխատում եմ տկն. Ռիմայի հետ եւ ամէն վայրկեան նոր բան ունեմ քաղելու այս մրգառատ ծառից, այս մեծութիւնից»:
Երեկոյի ընթացքում միաւորների եւ բաժանմունքների ներկայացուցիչները շնորհաւորանքների եւ շնորհակալական խօսքերի կողքին, անդրադարձան նրանց աշխատանքի բարձր որակին, մարդկային առանձնայատուկ տեսակին եւ կիսեցին իրենց տպաւորութիւններն ու նրանց հետ աշխատելու ընթացքում ունեցած գեղեցիկ եւ ուսուցողական յուշերը, ինչու չէ նաեւ իրենց ուրախութիւնը յայտնեցին, որ իրենց զաւակները դպրոցում եւ միութեան յարկի ներքոյ վստահելի ձեռքերում են:
Երեկոն եզրափակւեց խմբական նկար լուսանկարւելով:

Նոր Ջուղայի
Հայ Մ. Մ. «Արարատ»
միութեան թղթակից՝
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ
լուսանկարները՝ հեղինակի

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։