Հա

Համայնք

Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 09:40

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հանդիպեց Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիներին

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ազգային հաստատութիւններին տւած իր այցելութիւնների շարանում, այս անգամ հիւրընկալւեց Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան յարկի ներքոյ, հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի ընկերակցութեամբ:

Հայր Սուրբին ջերմ դիմաւորեցին միութեան անդամուհիները, ապա բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ պատկան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ով անդրադարձ ունեցաւ 101-ամեայ այս հաստատութեան հիմնադրման նպատակներին ու գործունէութեանը՝ ընդգծելով յատկապէս իրականացւած հայրենասիրական ու բարեսիրական աշխատանքները: Նա իր խօսքի շարունակութեան մէջ տեղեկացնելով, որ իր աւարտին է հասել միութեան 100-ամեակին նւիրւած գրքի նիւթերի խմբագրման աշխատանքը, յայտարարեց՝ սոյն գիրքը շուտով յանձնւելու է տպագրութեան:
161215d02aՀայր Սուրբն իր խօսքում գնահատելով միութեան աշխատանքները՝ դրւատանքի խօսք ուղղեց նաեւ անդամուհիներին՝ հայրենասիրական ու բարեսիրական աշխատանքներում իրենց լուման ներդնելու եւ միութեան նախաձեռնութիւնները ջանասիրաբար իրականացնելու համար: Թեմի կաթողիկոսական փոխանորդը յոյս յայտնեց՝ որքան շուտ լոյս տեսնի միութեան 100-ամեակին նւիրւած գիրքը:
Հանդիպումը շարունակւեց մտերմիկ զրոյցի ներքոյ եւ նշւած հաստատութեան ապագայ ծրագրերի շուրջ բացատրութիւններով, ապա տկն. Սիմոնեանը միութեան 100-ամեակի առթիւ պատրաստւած յուշանւէրից եւ «Հայկական ժողովրդական տարազներ» գրքից նւիրեց Հայր Սուրբին: Նոյն գրքից մէկական օրինակ նւիրւեց նաեւ թեմի Կրօնական խորհրդին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։