Հա

Համայնք

15/12/2016

Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Աբգար նախավկայ թագաւորի տօնը

Քրիստոսին հաւատացող մեր առաջին թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ 1841 թւականին Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կանգնեցւած «Հայկեան հայրենասիրական» դպրոցի հիմնադիր Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։

Քրիստոսին հաւատացող մեր առաջին թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ 1841 թւականին Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կանգնեցւած «Հայկեան հայրենասիրական» դպրոցի հիմնադիր Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։
Օրւայ պատարագիչն էր նոյն եկեղեցու ծխատէր քահանայ հայր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը։ Արարողութեանը մասնակցում էին նաեւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերը, իսկ շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
161215d01aՍ. պատարագին ներկայ էին հաւատացեալ ժողովուրդ եւ աւանդոյթի համաձայն Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի ընկերակցութեամբ։
Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ քահանայ հայրը։ Նա ներկայացնելով Ս. Աբգար թագաւորի կեանքը, տօնի խորհուրդը եւ նրա իմաստն ու նշանակութիւնը մեր կեանքում ու յիշելով Աբգարեան բարերար գերդաստանին՝ գնահատեց տարիների ընթացքում այս տօնի շրջագծում ձեւաւորւած գեղեցիկ աւանդոյթը՝ մանկապարտէզ-նախակրթարանի սաների ներկայութիւնն արարողութեանը։ 161215d01cՔահանայ հայրը վերջում բոլորին յորդորեց, որ առաւել բծախնդրութեամբ ու ուշադրութեամբ զբաղւեն իրենց կեանքի ու ընտանիքի հարստութիւնների՝ զաւակների, դաստիարակութեան եւ ուսման հարցերով։
Աւարտին մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր սաներն ու ներկայ ժողովուրդը հաղորդութիւն ստացան։
Ս. պատարագից յետոյ, եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան յանձնարարութեամբ եւ մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած մրգերը բաժանւեցին սաներին, 161215d01bապա Ս. Աստւածածին եկեղեցու կանանց յանձնախմբի կազմակերպութեամբ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որտեղ մանկապարտէզի սաներից ոմանք իրենց գեղեցիկ ասմունքներով բազմապատկեցին ներկաների խանդավառութիւնը։
Հիւրասիրութեան աւարտին թեմիս կաթողիկոսական փոխանորդն իր օրհնութիւնը փոխանցելով բոլորին, գնահատանքի խօսք ուղղեց օրւայ կազմակերպական աշխատանքներում դերակատարներին եւ մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեանը, ուսուցչական կազմին ու ծնողական խորհրդին՝ սաների մասնակցութիւնն ապահովելու համար։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը

    Նոր Կտակարանի բոլոր Աւետարանները, անխտիր, պատմում են Քրիստոսի երկրաւոր կեանքի ամենահիմնական եւ ամենից էական բաժինը՝ Յարութեան դէպքը։ Իր խորքի մէջ թէեւ ընդհանրական, սակայն իւրաքանչիւր Աւետարան իրեն իւրայատուկ նուրբ ու փոքր տարբերութիւններով ներկայացրել են Քրիստոսի Յարութեան դէպքը, այնպիսի «տարբերութեամբ», որ կարծէք մէկը միւսին ամբողջացնում է։

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։