Հա

Համայնք

Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2016 11:00

Հայաստանի «Օազիս» մնղաջախային թատրոնի ներկայացմամբ՝ մեկնարկը տրւեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակի յոբելեանական միջոցառումների

2017 թ. փետրւարին լրանում է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը։ Յոբելեանական այս առիթը պատշաճօրէն նշելու համար՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յոբելեանական յանձնախումբ, որի կողմից ծրագրւած ձեռնարկների ու միջոցառումների շարանը մեկնարկեց հինգշաբթի, դեկտ. 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, Հայաստանից ժամանած «Օազիս» մնջախաղային թատերախմբի ներկայացմամբ։

2017 թւականի փետրւարին լրանում է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը։ Յոբելեանական այս առիթը պատշաճօրէն նշելու համար՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յոբելեանական յանձնախումբ, որի կողմից ծրագրւած ձեռնարկների ու միջոցառումների շարանը մեկնարկեց հինգշաբթի, դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, Հայաստանից ժամանած «Օազիս» մնջախաղային (Փանթոմիմ) թատերախմբի ներկայացմամբ։
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների, միութիւնների ու մշակութային խմբերի ներկայացուցիչներ եւ հոծ թւով թատերասէր ժողովուրդ։
161219d02aԾրագրի բացումը կատարւեց յոբելեանական յանձնախմբի նախագահ Նիկիտ Միրզայեանցի խօսքով։ Նա սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել սրանից 28 տարի առաջ՝ 1988 թւականին, Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի յիշատակը, այնուհետեւ իր խօսքի շարունակութեան մէջ անդրադարձ ունեցաւ Նոր Ջուղայում թատրոնի հիմնադրման պատմական անցեալին, ինչու չէ նաեւ ներկայացրեց «Օազիս» թատերախմբին ու խմբի բեմադրիչ Ռոբերտ Ծատուրեանին։ Պրն. Միրզայեանցը վերջում ընդգծելով, որ Իրանում առաջին կին աստղաֆիզիկոս Ալենուշ Տէրեանի մեծ հայրը՝ Բեգլար Աղայեանը, եղել է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադիրներից, հետաքրքիր զուգադիպութիւն համարեց, որ յոբելեանական առաջին ձեռնարկը տեղի է ունենում հէնց յիշեալի թոռան անւան դահլիճում եւ յոյս յայտնեց, որ սոյն միջոցառումը խթանելու է երիտասարդներին՝ թատրոնի ասպարէզում առաւել ներգրաւելու եւ ճիգ ու ջանք ներդնելու համար։
Բացման խօսքին յաջորդեց հետաքրքիր ներկայացումը, որտեղ մնջախօս շնորհաշատ դերասանների միջոցով մատուցւեց Շեքսպիրի աշխարհահռչակ ստեղծագործութիւններից մէկը՝ «Լիր արքայ»-ն։ Սոյն պիեսի համաձայն, հզօր արքայ Լիրը զգալով իր ծերութիւնը, որոշում է հրաժարւել իշխանութիւնից եւ երկիրը բաժանել իր երեք դուստրերի միջեւ։ Նա շռայլութիւն ցուցաբերելու համար՝ պահանջում է արքայադուստրերից յայտնել, թէ որքան են սիրում իրենց արքայ հօրը։ Խնդիրներն առաջանում են հէնց այս որոշումից, քանի որ երկու աւագ դուստրերը շողոքորթութեամբ են հանդէս գալիս, իսկ կրտսերը՝ միայն յայտնում է իր անկեղծ զգացմունքները՝ շնորհակալ լինելով իր հօրը՝ իրեն մեծացնելու եւ դաստիարակելու համար։ Թագաւորը զայրանում է կրտսեր աղջկայ չոր վերաբերմունքից եւ երկիրը բաժանում է երկու աւագների միջեւ. այստեղից էլ զարգանում է պիեսը՝ արքայ Լիրի համար առաջացող հետագայ դժբախտ դէպքերի շուրջ։
Ներկայացման աւարտին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Նա գնահատելով դերասաններին ու բեմադրիչին եւ յատկապէս յոբելեանական յանձնախմբին՝ երեկոն կազմակերպելու համար, դրւատանքով արտայայտւեց ներկայացման մասին՝ շեշտելով, որ հետաքրքիր կատարման շնորհիւ ժամանակը ակնթարթի պէս անցաւ։ Հայր Սուրբն անդրադառնալով նաեւ պիեսի պատմութեանը՝ գնահատեց հայ ազգի մօտ ձեւաւորւած աւանդոյթը՝ յետմահու կտակը բացելու եւ ժառանգութիւնը բաժանելու կապակցութեամբ։
Վերջում ազգային իշխանութեան անունից գրքերով ու նւէրներով պարգեւատրւեցին խմբի անդամները։
Հարկ է նշել, որ «Օազիս» թատերախումբը Իրան էր ժամանել Սպահանում կայացած «Հաշմանդամների թատրոնը» խորագրով 4-րդ միջազգային փառատօնի շրջագծում ելոյթ ունենալու համար։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեց
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆԸ

Յարակից Հրապարակումներ

  • Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերի շարանում՝ արեան տւչութեան աշխատանքը կազմակերպւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում
    Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերի շարանում՝ արեան տւչութեան աշխատանքը կազմակերպւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում

    Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի գեղեցիկ մտայղացմամբ այս տարի առաջին անգամը լինելով, արեան տւչութեան ծրագիրն իրականացւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում, հինգշաբթի՝ ապրիլի 19-ի առաւօտեան։ Նորջուղայեցիներից կազմւած 35 հոգանոց այս պատւիրակութեանը գլխաւորում էին արժ. հոգեւոր հայրեր՝ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները։

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում
    ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

    Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Տօնահանդէս-հաւկթախաղ Ս. Զատկի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի, ապրիլի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում նշւեց Սուրբ Յարութեան տօնը: Հաւկթախաղ-տօնահանդէսի տեսքով իրականացւած հանդիսութեան կազմակերպողը նոյն միութեան Երէցների միաւորն էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։