Հա

Համայնք

Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016 09:20

ՇԱՀԻՆՇԱՀՐ - Հոգեհանգստեան արարողութիւն Շահինշահրում՝ նւիրւած Հայ կանանց եղեղեցասիրաց միութեան հանգուցեալ անդամուհիների յիշատակին

Շաբաթ՝ նոյ. 26-ի երեկ. ժամը 5-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում, նախագահութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու դպրաց դասի՝ կազմակերպւել էր հոգեհանգստեան արարողութիւն՝ նւիրւած Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հանգուցեալ անդամների յիշատակին՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 40-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ:

Շաբաթ՝ նոյեմբերի 26-ի երեկոյեան ժամը 5-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում, նախագահութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու դպրաց դասի՝ կազմակերպւել էր հոգեհանգստեան արարողութիւն՝ նւիրւած Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հանգուցեալ անդամների յիշատակին՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 40-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ:
Յոբելեար միութիւնն իր հիմնադրման 40- ամեակի առիթով իր պարտքն էր համարել յարգանքի եւ երախտագիտութեան տուրք մատուցել՝ յիշելով միութիւնից առյաւէտ բաժանւած հիմնադիրներին, որոնց յիշատակին կազմակերպել էր հոգեհանգստեան արարողութիւն:
Օրւայ խորհրդին հաւատացեալներից բացի հրաւիրւած էին միութեան հանգուցեալ անդամուհիների ընտանիքի անդամները եւ հարազատները:
Հայր Սուրբն արարողութեան ընթացքում բարձր գնահատեց սոյն միութեան դերը եւ նշանակութիւնը համայնքի ազգային եւ եկեղեցական կեանքում: Նա օրհնութեամբ յիշեց միութեան հիմնադիր անդամուհիների բարի յիշատակը, ովքեր որեւէ ճիգ ու ջանք չէին խնայել իրենց առաքելութիւնը լաւագոյնս կատարելու ուղղութեամբ եւ նրանց համբերատարութեան եւ նւիրւածութեան շնորհիւ կարողացաւ յարատեւել միութիւնը, այն աճեց ու բարգաւաճեց եւ ահա չորս տասնամեակ անց՝ պարզ ճակատով դիմաւորում է իր հիմնադրման 40-ամեակը: Հայր Սուրբն իր գնահատանքի խօսքն ուղղեց նաեւ միութեան ներկայ եւ գործունեայ անդամներին, ովքեր բուռն յանձնառութեամբ եւ վեհ գիտակցութեամբ շարունակում են երախտաւոր անդամուհիների ուղին եւ նւիրական գործունէութիւնը՝ ծառայելով համայնքին եւ ընդհանրապէս հայորդիներին:
Վերջում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

  • Աշակերտական գիտելիքների մրցոյթ Նոր Ջուղայում՝ «Հայկական խաչքարեր» թեմայով
    Աշակերտական գիտելիքների մրցոյթ Նոր Ջուղայում՝ «Հայկական խաչքարեր» թեմայով

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդն մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգա ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի, կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ «Հայկական խաչքարեր» խորագրով։

  • Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը
    Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը

    Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կուսանաց տօնի առթիւ, երկուշաբթի՝ յունիսի 12- առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանաց վանքի եկեղեցում՝ միեւնոյն ժամանակ նշելով նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Օրւայ պատարագիչ հայրն էր՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

  • Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին
    Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին

    Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։

  • Ուրախ ժամանց Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ
    Ուրախ ժամանց Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ

    Մայիսի 3-ին, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան Վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Զատկւայ տօնի առիթով ուրախ ժամանց՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Սոյն ձեռնարկին մասնակցել էին կազմակերպիչ միութեան անդամներն իրենց հիւրերով:

  • Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման ծրագիր՝ Շահինշահրում
    Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման ծրագիր՝ Շահինշահրում

    Ապրիլի 21-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։