Հա

Համայնք

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 11:10

ՇԱՀԻՆՇԱՀՐ - Յոբելեանական հանդէս՝ նւիրւած Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 40-ամեակին

Ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ Լինա Մովսիսեանը, ով ամփոփ ակնարկ նետեց միութեան 40-ամեայ գործունէութեանը: Ապա յանձնախմբի խօսքը փոխանցող Վիոլետ Յարութիւնեանի միջոցով ընթերցւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի՝ յոբելեար միութեանը ձօնւած գեղեցիկ բանաստեղծութիւնը, որն արժանացաւ ներկաների բուռն ծափողջոյնների:

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 40-ամեակի յոբելեանական ձեռնարկը տեղի ունեցաւ հինգշաբթի, դեկտեմբերի 1-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Իրանի Իսլամական խորհրդարանի հարաւային իրանահայութեան մեծարգոյ պատգամաւոր՝ Ժորժիկ Աբրահամեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, միութիւնների, հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ, միութեան անդամուհիները եւ բազում հայորդիներ:
161225d02aՈղջոյնի եւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ Լինա Մովսիսեանը, ով ամփոփ ակնարկ նետեց միութեան 40-ամեայ գործունէութեանը: Ապա յանձնախմբի խօսքը փոխանցող Վիոլետ Յարութիւնեանի միջոցով ընթերցւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի՝ յոբելեար միութեանը ձօնւած գեղեցիկ բանաստեղծութիւնը, որն արժանացաւ ներկաների բուռն ծափողջոյնների: Յանձնախմբի խօսքում ընդգծւեց. «Ազգային եւ կրօնական ոգով հզօրացած այս միութիւնը որպէս անվեհեր զինւոր դարձաւ համայնքում ստեղծագործող մարմին, օժանդակող անձնակազմ, իր նիւթաբարոյական լուման ներդնելով մինչեւ իսկ համազգային միջոցառումներին եւ ձեռնարկներին: Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը ճառագայթող ներկայութիւնն է մեր համայնքի»:
Այնուհետեւ օրւայ հանդիսավարուհի Անահիտ Օհանեանը բեմ հրաւիրեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանին, ում միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրը՝ միութեան 40-ամեակի յոբելեանի առնչութեամբ:
Յաջորդիւ ցուցադրւեց վերոյիշեալ միութեան 40-ամեայ գործունէութեան մասին պատմող ֆիլմ:

161225d02b

Երեկոն յագեցած էր նաեւ գեղարւեստական ելոյթներով: Իրենց անզուգական կատարումներով հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթեւ» երգչախմբերը՝ ղեկավարութեամբ գեղարւեստական ղեկավար եւ դիրիժոր Արմէն Ամիրխանեանի ու մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի: Իր հնչեղ ելոյթով հանդիսատեսի գնահատանքին արժանացաւ նաեւ Շահինշահրի «Նարօտ» մանկա-պատանեկան երգչախումբը՝ ղեկավարութեամբ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի: Իսկ պարուսոյցներ՝ Ալինա Գրիգորեանի եւ Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ իրենց գեղեցիկ պարերով ներկայացան Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մշակութային միաւորի «Կռունկ» եւ Նոր Ջուղայի Փերիոյ կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարային համոյթները: Գեղարւեստական կատարումների շարանում ասմունքեցին Քարմէն Եարիջանեանը եւ Սեւադա սրկ. Իսաղուլեանը:
161225d02cԳեղարւեստական ծրագրի աւարտին օրւայ հանդիսավարուհին կազմակերպիչ յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանը, Կենտրոնական վարչութեան սրահը տրամադրելու համար եւ բոլոր այն անձանց, ովքեր համագործակցել էին հանդէսը պատշաճօրէն իրականացնելու ուղղութեամբ:
Որպէս եզրափակիչ խօսք իր օրհնանքը փոխանցեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով բարձր գնահատեց միութեան 40-ամեայ գործունէութիւնը՝ շեշտելով միութեան անդամուհիների ցուցաբերած բուռն սէրն ու նւիրւածութիւնը, յանձնառութիւնը, համբերատարութիւնը՝ ստանձնած պարտականութիւնների եւ ազգային-կրօնական աշխատանքների իրագործման կապակցութեամբ: Այնուհետեւ զոյգ ծ. վարդապետի, Թեմական, Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ատենապետների ներկայութեամբ՝ հատւեց 40-ամեակի առիթով պատրաստւած խորհրդանշական տորթը՝ անդամուհիներ Լինա Մովսիսեանի եւ Անահիտ Օհանեանի միջոցով:
Յատկանշելի է, որ ներկաներին բաժանւեցին միութեան հիմնադրման 40-ամեակի գործունէութեան տեղեկագիրը, իսկ հրաւիրեալներին՝ նաեւ 40-ամեակը խորհրդանշող լոգօ-կրծքանշանը:
Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Լուսանկարիչ՝
ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

  • Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախումը Ջաւախքին նւիրւած իր միջոցառումների շրջագծում, ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 13-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւեց բանախօսական-գեղարւեստական երեկոյ։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը՝ երկօրեայ արարողութիւններով

    Ուրբաթ՝ եւ շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում։

  • Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը
    Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։