Հա

Համայնք

Շաբաթ, 07 Յունւարի 2017 11:00

Ս. Ստեփանոս Նախավկայի եւ հայ եկեղեցու սարկաւագների տօնը՝ Նոր Ջուղայում

2016 թ.-ի դեկտեմբերի 25-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, Նոր Ջուղայի նոյնանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց եւ դպրաց դասերը եւ հաւատացեալ ժողովուրդ: 

2016 թ.-ի դեկտեմբերի 25-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, Նոր Ջուղայի նոյնանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի: Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց եւ դպրաց դասերը եւ հաւատացեալ ժողովուրդ: 
Ս. սեղանին եւ պատարագին սպասարկում էին Նոր Ջուղայի եկեղեցիների ամբողջ սարկաւագներն ու կիսասարկաւագները, ովքեր, իբրեւ բացառիկ պարագայ միայն Ս. Ստեփանոսի տօնին, իրենց գլխին կրում էին քահանայական սաղաւարտ:
Յընթացս ս. պատարագի, քարոզի պահին, պատարագիչ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց իմաստուն եւ բովանդակալից քարոզ, որի մէջ վեր առաւ նւիրեալ ծառայութիւնն իբրեւ հոգեւորականի եւ եկեղեցուն նւիրւած բոլոր անձանց ճշմարիտ ուղին: Նա նշելով, որ Քրիստոսը նոյնիսկ մարդկութեանը ծառայելու առաքելութեամբ գործեց, յորդորեց եկեղեցու սպասաւորութեանը կոչւած սարկաւագաց դասին, որպէսզի իրենց կեանքում ամենից աւելի արժեւորեն անկեղծ եւ ուրախութեամբ ծառայութիւնը նախ Աստծուն, ապա եկեղեցու ճամբով՝ հաւատացեալ ժողովրդին:

Ս. պատարագի աւարտին բեմ բարձրացաւ նաեւ հոգեւորականաց դասը, եւ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոսի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն ու օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին՝ իբրեւ հիւանդութիւնների եւ դժւարութիւնների փարատման միջոց եւ աստւածային օրհնութեամբ լիցքաւորող սրբութիւն:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան եւ եկեղեցու կանանց յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում խօսք արտասանեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան ներկայացուցիչ Լիդա Սիմոնեանը եւ սարկաւագներին իրենց տօնի առթիւ շնորհաւորանքներ փոխանցեցին Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ու Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը:
Վերջում ներկաները շնորհաւորեցին տիրացուներին՝ տօնի առիթով եւ բարի ծառայութիւն մաղթեցին նրանց:

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից Հրապարակումներ

  • Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի վիրապից տօնը նշւեց Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

  • Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում
    Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

    Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

  • Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը
    Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանանց վանքում նշւեց՝ Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի տօնը

    Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կուսանաց տօնի առթիւ, երկուշաբթի՝ յունիսի 12- առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Կուսանաց վանքի եկեղեցում՝ միեւնոյն ժամանակ նշելով նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Օրւայ պատարագիչ հայրն էր՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

  • Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին
    Եզրափակիչ ձեռնարկով աւարտւեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի ուսումնական տարին

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։

  • Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին
    Հոգեհանգստեան պաշտօն՝ 1918 թւականի մայիսեան հերոսամարտերի նահատակների յիշատակին

    Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։