Հա

Համայնք

Շաբաթ, 07 Յունւարի 2017 11:10

Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

Աւելի քան 40 տարի վաստակ արձանագրած եւ բեղուն գործունէութիւն ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը 2016 թւականի իր տարեկան համերգն իրականացրեց դեկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ ղեկավարութեամբ մայեստրօ Արմէն Ամիրխանեանի։ 

Աւելի քան 40 տարի վաստակ արձանագրած եւ բեղուն գործունէութիւն ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը 2016 թւականի իր տարեկան համերգն իրականացրեց դեկտեմբերի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ ղեկավարութեամբ մայեստրօ Արմէն Ամիրխանեանի։ 
Համերգին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ ու ժողովուրդ։
Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց նոյն երգչախմբի անդամուհի Լալագէ Իսաղուլեանը, ով նաեւ ընթացքում իրազեկեց կատարւող իւրաքանչիւր համարի մասին։
Համերգային ելոյթի շրջագծում կոմիտասցիներն անզուգականօրէն կատարեցին Կոմիտասի «Կուժն առայ», «Գնա, գնա» եւ «Երկնից, գետնից» ստեղծագործութիւնները, Էդգար Յովհաննիսեանի «Անուշ անուրջով»-ը, «Էրզրումի շորոր»-ը՝ Գէորգ Մանասեանի երաժշտութեամբ, Ռոբերտ Պետրոսեանի «Ֆանտազիա» եւ «Մուսա լեռան կարօտը» երգերն ու Ալեքսանդր Յարութիւնեանի «Պոէմ երգի մասին» ստեղծագործութիւնը, իսկ ընթացքում երգչախմբի արական սեռի ներկայացուցիչների կատարմամբ ժողովրդական երգերից հնչեցին «Լուսնակ գիշեր»-ը՝ Թաթուլ Ալթունեանի եւ «Աղջիկ դու սիրուն»-ը Կարա Մուրզայի մշակմամբ։

Աւարտին Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին։ Նա դրւատանքով արտայայտւեց երգչախմբի կատարումների մասին եւ աւելացրեց, որ անհամբերութեամբ է սպասել այս համերգային ելոյթին։ Հայր Սուրբն անդրադառնալով յատկապէս խմբի առաջին երգին, որը գիւղացու կողմից առ Աստւած բարձրացւած աղօթք է, նման երգի ընտրութիւնը որպէս երեկոյի մեկնարկ, օրհնաբեր համարեց եւ այդ կապակցութեամբ գնահատեց ղեկավարի գեղեցիկ մտայղացումը։ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր արտայայտութիւնները եզրափակեց շնորհաւորանքի, քաջալերանքի եւ գնահատանքի խօսքերով։
Վերջում ընդունւած կարգի համաձայն՝ կոմիտասցիները կատարեցին նաեւ իրենց յաջորդ համերգից մի հատւած՝ Վիվալդիի «Գլորիա»-ն։
Երգերի գործիքաւորումները կատարւել էին Րաֆֆի Շահբազեանի եւ Հարմա Կարապետեանի միջոցով։

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեց ՀԱՅԿ ԽՈՍՐՈՎԵԱՆԸ

Յարակից Հրապարակումներ

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

  • Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Ղարղուն գիւղում

    Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 19-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ու սարկաւագների, նոյն եկեղեցում իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։