Հա

Համայնք

Կիրակի, 08 Յունւարի 2017 11:10

Ամանորի գողտրիկ ձեռնարկ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների կատարմամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած Ամանորի հանդէսը, կայացաւ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում:

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած Ամանորի հանդէսը, կայացաւ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում:
Միջոցառումը, որն արգասիքն էր դպրոցի աշխատակազմի եւ սաների աւելի քան մէկ ամիս կատարած անխոնջ ու ջերմեռանդ վարժութիւնների ու նախապատրաստական աշխատանքների, ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Կրթական խորհրդի ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:
Երեկոյի մեկնարկը տրւեց դպրոցի տեսչուհի Քարոլին Դիլանչեանի բացման խօսքով, ով մաղթեց, որ գալիք տարւայ ընթացքում խաղաղութիւն տիրի աշխարհում, իրականանան բոլոր երազանքները եւ իւրաքանչիւր բացւող օր խինդ ու բերկրանք բերի մանուկներին: Նա շեշտեց նաեւ «Ամանորը հրաշալի տօն է. այն կախարդական է, խորհրդաւոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ: Այս տօնին մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսաւոր հեքիաթի եւ կարծում եմ որեւէ մէկը հեքիաթը, հրաշքն ու կախարդանքը չի պատկերացնում առանց մեր մանուկների»:
Այնուհետեւ իրականացւեց մանկապարտէզի կրտսեր ու աւագ խմբակների սաների ներկայացումը, որի համաձայն չար կախարդն իր սեւ մոգութեամբ յաւերժացրել էր ամառւայ տօթը եւ խափանել ձմեռն ու Նոր տարին: Կախարդանքը վերացնելու համար՝ սկզբում փորձեր կատարեցին եօթ գաճաճները, ապա հեքիաթների արքայազներն ու արքայադուստրերը, սակայն աւաղ նրանցից ոչ մէկին էլ չյաջողւեց կոտրել հզօր կախարդանքը: Յաջորդիւ եկան բարի փերիները, ովքեր իրենց բարութեան ու իմաստութեան ամբողջ ուժը կուտակելով կախարդական փայտիկների մէջ, ոչնչացրին սեւ մոգութիւնն ու ձիւն պարգեւեցին հեքիաթների աշխարհին: Իսկ վերջում յայտնւեցին փոքրիկ Ձմեռ պապիկներն ու Ձիւնանուշները, որոնք ոչ միայն աւետեցին Նոր տարւայ գալուստը, այլեւ իրենց բարեմաղթանքները փոխանցեցին բոլորին: Ամբողջ արարը ողողւած էր ասմունքներով ու գեղեցիկ պարերով: Ներկայացումը եզրափակւեց արտասանութիւնից ու երգերից կազմւած շարանով, ինչու չէ նաեւ մանուկների դէմքին գծւած գոհունակ ժպիտով, որն առաջացաւ Ձմեռ պապիկից մրգեր ստանալուց յետոյ:

Երկրորդ անգամ բեմը բացւելուն պէս մուտք գործեցին նախակրթարանի սաները՝ աղջիկները եղեւնու, իսկ տղաները եղջերուի կերպարներ ընդունած: Քիչ յետոյ նրանց միացաւ փերին, ով առաջարկեց բոլորին հեքիաթների աշխարհի հանդէսին հասնելու համար ճամբորդել իր կառքով: Եւ այսպէս ճանապարհին, մանուկներից իւրաքանչիւրը երկխօսութիւն ունեցաւ փերիի հետ: Ծրագրի այս բաժինը լցւած էր երգերով ու պարերով: 
Երբ խումբը տեղ հասաւ, դարպասների մօտ օգնութիւն խնդրեց դահլիճում ներկայ ծնողներից, որպէսզի միասնաբար «Դէ արի Ձմեռ պապիկ» երգով կանչեն ալեհեր պապիկին: Ծնողների ու սաների միասնական երգին անսալով մուտք գործեց Ձմեռ պապիկը եւ բոլորին գեղեցիկ մրգեր նւիրեց: Սաներն արարը եզրափակեցին Ամանորի մաղթանքներով, իսկ ամենավերջում բեմ հրաւիրեցին Հայր Սուրբին՝ իր հայրական օրհնանքը փոխանցելու համար: Սոյն ներկայացման բարի փերիի դերը մարմնաւորեց Շաղիկ Մատթէոսեանը:

Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հիացմունքն յայտնեց, առ այն, որ իր կեանքում առաջին անգամ է, որ բեմ է հրաւիրւում շատ գեղեցիկ կերպով՝ մանուկների միջոցով կատարւած հրաւէրով: Ապա անդրադառնալով երեկոյի երկու ներկայացումներին՝ շեշտեց, որ սաներին յաջողւեց հանդիսատեսին ամբողջ սրտով ու հոգով փոխադրել իրենց մանկութեան ժամանակաշրջան: Նա ընդգծեց նաեւ՝ փոքրիկները հրեշտակների պէս օրհնաբեր են եւ ունեն այնպիսի զօրաւոր կախարդանք, որը կարողանում են իրենց մի կաթիլ արցունքով կախարդել ու սառեցնել մեզ կամ էլ իրենց գեղեցիկ ժպիտով դրախտի վերածել մեր ներաշխարհը: Հայր Սուրբի պատգամն աւարտւեց շնորհակալական խօսքով՝ ուղղւած դպրոցի պատասխանատուներին եւ յատկապէս սիրասուն փոքրիկներին: 
Նշելի է, որ Ամանորն աւելի տպաւորիչ դարձաւ դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի անվերապահ ջանքերով կազմակերպւած ամենամեայ նախատօնակի ու նկարահանման ծրագրերով: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, անակնկալներով լի միջոցառման ընթացքում համայնքի անդամները յատկապէս փոքրիկներն առիթ ունեցան լուսանկարւելու Ձմեռ պապիկի հետ, իսկ երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ի առաւօտեան, դպրոցում, իրականացւեց նախատօնակ, ուր Ձմեռ պապիկն այցելեց աշակերտներին, ունկնդրեց նրանց ցանկութիւնները, պարեց ու զւարճացաւ սաների հետ եւ վերջում գեղեցիկ նւէրներ պարգեւեց նրանց:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում
    Ամանորի խանդավառ հետքերը՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանում

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

  • Հայոց ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները ՀՀ դեսպանատնում
    Հայոց ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները ՀՀ դեսպանատնում

    Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին հայոց ազգային «Թունեան» դարրական դպրոցի աշակետուհիները հրաւիրւել էին ՀՀ դեսպանատուն, մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր դեսպանատան միջոցով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։