Հա

Համայնք

Երեքշաբթի, 24 Յունւարի 2017 11:00

Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչն այցելել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն

Յունւարի 18-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն է այցելել Սպահանի քաղխորհրդի անդամ տկն. Վաշիեանփուրը: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը՝ նշելով, որ այցի նպատական էր ծանօթանալ միութեան յարկի ներքոյ  ծաւալւող մարզա-մշակութային աշխատանքներին:

«ԱԼԻՔ» - Յունւարի 18-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն է այցելել Սպահանի քաղխորհրդի անդամ տկն. Վաշիեանփուրը: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը՝ նշելով, որ այցի նպատական էր ծանօթանալ միութեան յարկի ներքոյ  ծաւալւող մարզա-մշակութային աշխատանքներին:

Հիւրին դիմաւորել են միութեան Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցիչներն ու միութեան վարիչը, որոնց ուղեկցութեամբ քաղխորհրդի անդամն այցելեց միութեան մարզասրահ, որտեղ մարզւում էին աղջ. երէցների բասկետբոլի թիմը:

Տկն. Վաշիեանփուրը ծանօթացել է թիմի անդամների հետ եւ նրանց շնորհաւորել է Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ: Որպէս քաղխորհրդի միակ կին անդամ, որի ուշադրութեան կենտրոնում է յատկապէս կանանց հետ կապւած հարցերը, տկն. Վաշիեանփուրը խօստացել է հնարաւորութեան սահմաններում աջակցել միութեան յարկի ներքոյ կատարւող մարզա-մշակութային աշխատանքներին:

Միութեան կենտրոնական վարչութեան անդամ Ադրինէ Խաչատրեանն էլ իր հերթին ողջունելով հիւրին՝ նրան տեղեկութիւններ է փոխանցել միութեան կառոյցի, առաքելութեան եւ ընդհանրապէս ծաւալւող մարզա-մշակութային եւ դաստիարակչական աշխատանքների մասին, կենտրոնանալով յատկապէս բասկետբոլի աղջ. Սուպեր լիգայի Բ. կարգը նւաճած աղջ. բասկետբոլի խմբի յաջողութեան վրայ, եւ խօսել է Իրանի ազգային հաւաքականներում անւանի հայ մարզիկ-մարզուհիների եւ մարզիչների ներկայութեան մասին:

Աղջ. բասկետբոլի մարզիչ Զամանփուրը եւս բարձր է գնահատել հայ մարզիկների կարողութիւններն ու միութեան հնարաւորութիւնները եւ անդրադարձել է մրցոյթներին մասնակցելու առումով պետական աջակցութեան կարեւորութեանը:

Վերջում տկն. Վաշիեանփուրը գնահատագրեր է յանձնել բասկետբոլի խմբի անդամներին, մարզիչին, խմբի պատասխանատու Ռիմա Պետրոսեանին եւ վարչութեան անդամ Անահիտ Սարհատեանին:

Մտերմիկ զրոյցը շարունակւել է համեստ ընդունելութեան սեղանի շուրջ, որից յետոյ յարգելի հիւրը ուղեկցութեամբ միութեան պատասխանատուների շրջել է միութեան տարբեր բաժինները եւ իր հիացմունքն է յայտնել միութեան կառոյցի, հնարաւորութիւնների, տարւող աշխատանքների եւ կազմակերպւածութեան մասին:

Լուսանկարները՝ Ե. Թահմազեանի

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։