Հա

Համայնք

Երկուշաբթի, 30 Յունւարի 2017 14:30

Միհրան Թորոսեանի «Սար»-ը՝ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով, յունւարի 27-ին միութեան դահլիճում բեմադրւեց «Ֆաջր» թատերական 35-րդ միջազգային փառատօնի շրջանակներում ներկայացւած «Սար» թատերգութիւնը:

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով, յունւարի 27-ին միութեան դահլիճում բեմադրւեց «Ֆաջր» թատերական 35-րդ միջազգային փառատօնի շրջանակներում ներկայացւած «Սար» թատերգութիւնը:

Ներկայացման դրամատուրգ, բեմադրիչ եւ դերասան Միհրան Թորոսեանը իւրովի մօտեցումով՝ մեկնաբանեց Հայ ժողովրդի կազմաւորումը եւ նրա ապրած կեանքի վերիվայրումները, ապա իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնն ու նրա հետեւանքով Սփիւռքի ձեւաւորումը: Ներկայացումը շարունակւեց հայոց պատմութեան հետագայ զարգացումներով եւ շեշտը դրւեց միասնութեան գաղափարի վրայ, ինչը աւարտւեց վերածնունդը ներկայացնող խորհրդանիշով եւ հայ ժողովրդի յաւերժութեան եւ լուսաւոր ու պայծառ ապագայ ունենալու պատգամով:

Այդ բոլորը սիմւոլիկ կերպով կատարւեց «Սրբազան լեռան» լեզւով, առանց բառերի, լուռ ու անխօս, սակայն նոյն լռութեան մէջ հզօր եւ խօսուն հոգեվիճակով եւ երաժշտական հետաքրքիր լուծումներով փոխանցւեց ներկայացման հիմքում ընկած պատգամը եւ յաջողւեց հանդիսատեսին ներքաշել պատմութեան մէջ, ապրել այդ բոլորը եւ հմայւել ներկայացման բարձր կատարողականութեամբ:

Յուզիչ եւ խոր տպաւորութիւն թողած ներկայացման աւարտին, հանդիսատեսին ողջունեց միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Մանիա Ղուկասեանը, ով ներկայացրեց «Ոտաբիբիկներ» անւան թատերախմբի գեղարւեստական ղեկավար՝ Միհրան Թորոսեանին եւ նրան ընկերակցող երաժշտական ձեւաւորող եւ համադրող «Ուստա Սարօ»-ին եւ նրա միւս ընկերներին՝ անդրադառնալով Իրան ժամանելու խմբի նպատակին: Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետների եւ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ յուշանւէր յանձնւեց թատերախմբի անձնակազմին:

Մ. Թորոսեանի առաջարկով տեղի ունեցաւ զրոյց հանդիսատեսի հետ: Այս բաժնում նախ Միհրանը հակիրճ կերպով տեղեկութիւններ փոխանցեց թատերախմբի եւ նրա գործունէութեան եւ Պոլսի հայկական համայնքի ու կառոյցների մասին, այնուհետեւ ներկաներն իրենց տեսակէտը յայտնեցին բեմադրութեան մասին եւ հարցումներ ուղղեցին հայ-թրքական յարաբերութիւնների շուրջ, որոնց պատասխանեցին բեմադրիչն ու նրան ընկերակցող խմբի անդամները:

Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանին, ով Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ողջունեց խմբի ներկայութիւնը եւ իր ուրախութիւնը յայտնեց գեղեցիկ, բարդ եւ միաժամանակ դիւրըմբռնելի ներկայացման համար եւ ասաց, որ մեր՝ Սպահանի հայոց թեմի զաւակների սրտում եւ կեանքում միշտ տեղ է ունեցել Հայոց Ցեղասպանութիւնն ու «Արարատ» լեռը. Մենք նրանցով ապրել, շնչել եւ թրծւել ենք եւ դրա պատճառով էր, որ այն ինչ ներկայացւեց, մեզ համար դիւրին եղաւ ըմբռնել, հասկանալ եւ ապրել այդ բոլորը: Հայր Սուրբը նաեւ իր շնորհակալութիւններն ու երախտագիտութիւնը յայտնեց ներկայացմանը մասնակից արւեստագէտ երիտասարդներին, ովքեր իրենց ուսերի վրայ վերցնելով ամէն տեսակ վտանգ պայքարում են անխօս ներկայացման միջոցով եւ ասաց. «Մենք գլուխ են խոնարհում Ձեր առջեւ եւ վստահ եղէք, որ մեր թեմի ազգային իշխանութիւնը, մեր համայնքը եւ մեր ժողովուրդը միշտ լինելու է Ձեր կողքին»:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ հեղինակի

 

Յարակից Հրապարակումներ

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Պատարագին մասնակցում էին թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

  • Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին
    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նւիրւած նոյն միութեան հիմնադրման 87-ամեակին

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ, հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու» եկեղեցում։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչ հայրն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։ Հոծ թւով ժողովրդից բացի ս. պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները։ 

  • Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը
    Նոր Ջուղայում մեծ շուքով նշւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 26-ամեակը

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 26-րդ տարեդարձը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։