Հա

Համայնք

Չորեքշաբթի, 01 Փետրւարի 2017 09:50

Այցելութիւն՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան

Յունւարի 21-ին, Ս. Ծննդեան տօների առիթով Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամները համայնքի հոգեւոր հովիւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը: 

«ԱԼԻՔ» - Յունւարի 21-ին, Ս. Ծննդեան տօների առիթով Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամները համայնքի հոգեւոր հովիւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանի բարիգալստեան խօսքին յաջորդեց սաների երգի ու ասմունքի գեղեցիկ ելոյթը: Այնուհետեւ քհնյ. Հայրը առիթը պատեհ համարելով կատարեց օրհնանքի կարգը՝ օրհնելով հացը, աղն ու ջուրը բացատրելով այդ խորհրդի իմաստը:

Յաջորդիւ միութեան ատենապետ Լինա Մովսիսեանը շնորհաւորելով բոլորին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ բարձր գնահատեց դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի ծաւալած աշխատանքը՝ հայ մանկանը հայեցի կրթելու եւ դաստիարակելու նւիրական գործում:

Միութիւնը Ամանորի առիթով պատրաստել էր գեղեցիկ նւէրներ դպրոցի սաների համար, որոնք նրանց նւիրեց քահանայ հայրը:

Դպրոցի անձնակազմը սիրով պատասխանեց միութեան անդամուհիների կողմից կրթա-դաստիարակչական աշխատանքների մասին հնչած հարցերին եւ յստակ պատկեր ներկայացրեց իրականացւած գործունէութեան կապակցութեամբ:

           

Յարակից Հրապարակումներ

  • Հայ մայրերի մեծարում՝ Շահինշահրում
    Հայ մայրերի մեծարում՝ Շահինշահրում

    Ապրիլի 6-ի առաւօտեան Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում նշւեց Մայրերի տօնը՝ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի:

  • Բուն բարեկենդանի առթիւ տարազահանդէս` Շահինշահրում
    Բուն բարեկենդանի առթիւ տարազահանդէս` Շահինշահրում

    Փետրւարի 26-ին, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ Բուն բարեկենդանի առիթով կազմակերպւել էր գեղեցիկ տարազահանդէս եւ ուրախ տօնախմբութիւն՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:

  • Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ
    Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ

    2017 թւականի Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցները:

  • Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները
    Մեծարւել են հայ նահատակներն ու անձնուրացները

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, յունւարի 17-ին Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի ու Զարքէշ քաղաքամասի խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. թեմի անձնուրացների եւ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ, Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ հայ նահատակների եւ անձնուրացների մեծարման ծրագիր:

  • Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչն այցելել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն
    Սպահանի քաղխորհրդի ներկայացուցիչն այցելել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն

    Յունւարի 18-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւն է այցելել Սպահանի քաղխորհրդի անդամ տկն. Վաշիեանփուրը: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը՝ նշելով, որ այցի նպատական էր ծանօթանալ միութեան յարկի ներքոյ  ծաւալւող մարզա-մշակութային աշխատանքներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։