Հա

Համայնք

09/02/2017

Սպահանի հայութիւնը մասնակցելու է Բահմանի 22-ի մեծ քայլարշաւին

«Սպահանի հայութիւնը մասնակցելու է Բահմանի 22-ի քայլարշաւին»,- յայտարարել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

«ԱԼԻՔ» - Սպահանի հայութիւնը Բահմանի 22-ի համընդհանուր քայլարշաւին մասնակցելու պատրաստակամութիւն յայտնեց: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը փետրւարի 8-ին, անդրադառնալով տարածաշրջանի ու աշխարհի իւրայատուկ պայմաններին կարեւորեց Բահմանի 22-ի քայլարշաւին Իրանի ժողովրդի տարբեր խաւերի խուռներամ մասնակցութեան անհրաժեշտութիւնը՝ նշելով. «Բահմանի 22-ը լուսահոգի Էմամ Խոմէյնիի եւ յեղափոխութեան մեծապատիւ առաջնորդի հետ ուխտը վերահաստատելու օրն է եւ Իրանի ժողովուրդը հզօրութեամբ ու միասնականութեամբ ի ցոյց կը դնի իր ներկայութիւնը»:

«Սպահանի հայութիւնը մասնակցելու է Բահմանի 22-ի քայլարշաւին»,- յայտարարել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

Յարակից լուրեր

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նոր Ջուղայում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ, Մեծ Եղեռնի բիւրաւոր Սուրբ նահատակների յիշատակին մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, Ս. Ա. վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում։ Այնուհետեւ շրջափակում, Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յոշարձանի առջեւ կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւն՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ։ 

  • Սպահանի հայկական եկեղեցին այցելութեան համար պարտադիր վայրերի ցուցակում է
    Սպահանի հայկական եկեղեցին այցելութեան համար պարտադիր վայրերի ցուցակում է

    Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։ 

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

  • Իրանահայ պատգամաւորները դատապարտել են Փասդարան փողոցի անկարգութիւնները
    Իրանահայ պատգամաւորները դատապարտել են Փասդարան փողոցի անկարգութիւնները

    Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը հանդէս են եկել յայտարարութեամբ, որում դատապարտել են նախօրէին Փասդարան փողոցում տեղի ունեցած անկարգութիւնները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։