Հա

Համայնք

Երկուշաբթի, 20 Փետրւարի 2017 11:00

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող Հ.Յ.Դ. համակիրների հովանւորած Նոր Ջուղայի թեկնածուների հանդիպումը երգչախմբերի անդամների եւ Կիրակնօրեայ դպրոցի պատասխանատուների հետ

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող ՀՅԴ համակիրների հովանւորած Նոր Ջուղայի թեկնածուների շտաբում տեղի ունեցաւ հանդիպում, ուր հրաւիրւել էին՝ Ս. Ա. վանքի «Կոմիտաս», Ս. Ա. վանքի «Տաթեւ» եւ «Շուշանիկ» երգչախմբերի ու Եկեղեցասէր կանանց հոգեւոր լսարանի անդամները, ինչու չէ նաեւ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմն ու պատասխանատուները:

«alikonline.ir»- Փետրւարի 19-ին, Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող ՀՅԴ համակիրների հովանւորած Նոր Ջուղայի թեկնածուների շտաբում տեղի ունեցաւ հանդիպում, ուր հրաւիրւել էին՝ Ս. Ա. վանքի «Կոմիտաս», Ս. Ա. վանքի «Տաթեւ» եւ «Շուշանիկ» երգչախմբերի ու Եկեղեցասէր կանանց հոգեւոր լսարանի անդամները, ինչու չէ նաեւ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմն ու պատասխանատուները։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում թեկնածուներ՝ Սեդիկ Այւազեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան) եւ Վազրիկ Վարդանեանը ներկայացրին իրենց ծրագրերն ու տեսակէտները՝ հիմնականում անդրադառնալով կենցաղային ոչ բարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների կենսամակարդակի բարձրացման պարագային, մշակութային աշխատանքների զարգացմանը, երգչախմբերի գործունէութեան ընդլայնմանը եւ ազգային իշխանութեան նախագծերի իրականացման ուղղութեամբ բիւջէի նախատեսման ու հայթայթման գործընթացին եւ այդ շրջագծում առկայ խնդիրներին։

Այնուհետեւ առիթ ընձեռւեց հրաւիրեալներին արտայայտւելու, որտեղ նրանց կողմից հնչեցրած հարցերին պատասխանեցին թէ ելոյթով հանդէս եկած երեք թեկնածուները եւ թէ սրահում ներկայ ՀՅԴ համակիրների հովանւորած միւս թեկնածուներից, ովքեր արծարծած խնդիրների շուրջ ունէին փորձառութիւն եւ մասնագիտութիւն։ Ներկաներն արտայայտեցին նաեւ իրենց տեսակէտներն ու կառուցողական առաջարկները։

Հանդիպումը վարեց Վրէժ Շիրւանեանը։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։