Հա

Համայնք

Երեքշաբթի, 21 Փետրւարի 2017 18:51

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին ընդառաջ Հ.Յ.Դ. համակիրների հովանւորած թեկնածուների հանդիպումը՝ Նոր Ջուղայի երիտասարդների հետ

Երեկոն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւով, ուր նաեւ առիթ ընձեռւեց սրահում ներկայ երիտասարդներին ու Հ.Յ.Դ. համակիրների հովանւորած ցանկի միւս թեկնածուներին՝ հանդէս գալու իրենց տեսակէտներով ու առաջարկներով։

«alikonline.ir»- Երկուշաբթի՝ փետրւարի 20-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում Հ.Յ.Դ. համակիրների հովանւորած Նոր Ջուղայի թեկնածուները հանդիպում ունեցան համայնքի երիտասարդական հաստատութիւնների եւ միաւորների անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում իրենց տեսակէտներն ու ծրագրերը ներկայացրին թեկնածուներ՝ Վազգէն Թահմազեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսն ու Նորւիկ Պօղոսեանը՝ զրոյց ծաւալելով ուսանողների առջեւ ծառացած խնդիրների, երիտասարդների ամուսնութեան եւ աշխատանքի առնչութեամբ առկայ դժւարութիւնների ու դրանց փարատման ուղղութեամբ համապատասխան ներդրումների, արտագաղթի դրդապատճառների, ինչու չէ նաեւ ազգային իշխանութեան բիւջէի հայթաթման եղանակների շուրջ։ 

Այնուհետեւ երեկոն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւով, ուր նաեւ առիթ ընձեռւեց սրահում ներկայ երիտասարդներին ու Հ.Յ.Դ. համակիրների հովանւորած ցանկի միւս թեկնածուներին՝ հանդէս գալու իրենց տեսակէտներով ու առաջարկներով։

Հանդիպումը կայացաւ վերոնշեալ թեկնածուների շտաբում՝ շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։

Ծրագիրը վարեց Սոնիկ Բաղումեանը։

Յարակից Հրապարակումներ

  • Նոր Ջուղայի եկեղեցիներում նշւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը
    Նոր Ջուղայի եկեղեցիներում նշւեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը

    Կիրակի՝ օգոստոսի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու եկեղեցիներում հանդիսաւորութեամբ նշւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք)։

  • Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց
    Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց

    ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Աղւերանում կայացած Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի արդիւնքներն ամփոփւեցին չորեքշաբթի՝ օգոստոսի 9-ին, որի համաձայն 8-րդ օլիմպիադայի ուժեղագոյն խումբը ճանաչւեց Նոր Ջուղայի «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների գերազանցիկ աշակերտներից կազմւած 8 հոգանոց պատւիրակութիւնը։

  • Աւարտւեց ՀՅԴ Պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը
    Աւարտւեց ՀՅԴ Պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը

    2017 թւականի օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքում աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ կազմակերպւած ՀՅԴ Պատանեկան միութիւնների «Խանասորից Շուշի, յաղթանակից յաղթանակ» խորագիրը կրող թւով 3-րդ Հայաստանագնացութիւնը։

  • Սրբազան հայրն ընդունել է թեմիս Պատգամաւորական ժողովի դիւանին
    Սրբազան հայրն ընդունել է թեմիս Պատգամաւորական ժողովի դիւանին

    Օգոստոսի 3-ին Թեմիս առաջնորդ գերշ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ի իր գրասենեակում ընդունեց Թեմիս Պատգամաւորական ժողովի դիւանը։ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դիւանին, գնահատեց նրանց յարատեւ եւ հետեւողական աշխատանքը եւ նրանց փոխանցեց նախորդ օրւայ Թեմական եւ Կրթական խորհրդների հետ ունեցած հանդիպման արդիւնքում դպրոցների կրթական մակարդակի հետ կապւած հարցերի քննարկման արդիւնքը։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի բարի երթի հանդիպում  Հայագիտական համահայկական  8-րդ օլիմպիադային մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեան հետ
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի բարի երթի հանդիպում Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեան հետ

    Ընդառաջելով ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւած օլիմպիադայի ծրագրին, ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս թեմիս Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ աղջկանց ու տղայոց դպրոցների գերազանցիկ աշակերտների մասնակցութիւնը` Հայաստանում կայանալիք Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային, որը տեղի է ունենում Հայաստանի Աղւերանում, օգոստոսի 4-ից 10-ը։ Տեղեկացնում էՆոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։