Հա

Համայնք

Չորեքշաբթի, 22 Փետրւարի 2017 11:02

ՀՅԴ համակիրների հովանաւորած Նոր Ջուղայի թեկնածուների հանդիպումը՝ կրթական, դպրոցական եւ համալսարանական գործիչների հետ

Փետրւարի 21-ին, Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում ՀՅԴ համակիրների հովանաւորած Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուները հանդիպում ունեցան կրթական, դպրոցական եւ համալսարանական գործիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«alikonline.ir» - Փետրւարի 21-ին, Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում ՀՅԴ համակիրների հովանւորած Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուները հանդիպում ունեցան կրթական, դպրոցական եւ համալսարանական գործիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպմանը ներկայ էին՝ թեմի Կրթական խորհրդի անդամները, համալսարանի դասախօսները, հայոց ազգային դպրոցների հանգստի կոչւած եւ աշխատող տնօրէններն ու ուսուցիչները եւ ծնողական խորհուրդների անդամները։

Միջոցառման սկզբնական բաժնում իրենց դիտանկիւնների եւ ծրագրերի շուրջ ելոյթով հանդէս եկան թեկնածուներ՝ դոկտ. Արմոնդ Բաղրամեանը, Վահէ Շահիջանեանն ու Մկրտիչ Աւետումեանը։

Թեկնածուների ելոյթից յետոյ ներկաները փոխանակեցին իրենց տեսակէտներն ու առաջարկները, իսկ թեկնածուները պատասխանեցին հնչած հարցերին։

Երեկոյի ընթացքում ծաւալւած զրոյցի ուղղութիւններն էին՝ հայոց դպրոցների աշակերտութեան քանակի նւազման հետ կապւած խնդիրների փարատում, կրթական համակարգում օրւայ գիտութիւններին համընթաց ծրագրաւորում, շրջանաւարտ ուսանողների համար համապատասխան աշխատանքի ապահովում, մարզա-մշակութային աշխատանքների զարգացման ուղղութեամբ ներդրումների իրականցում, ազգային իշխանութեան համար մնայուն եկամտի աղբիւրների առաջացում եւ ժողովուրդ-ազգային իշխանութիւն կապի ընդլայնում։

Հանդիպումը վարեց Սոնիկ Բաղումեանը։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։