Հա

Համայնք

Չորեքշաբթի, 22 Փետրւարի 2017 08:07

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան 10-րդ շրջանի ընտրութիւններին մասնակցող Շահինշահրի թեկնածուների հանդիպումը ժողովրդի հետ

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան 10-րդ շրջանի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ եւ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ներկայութեամբ, փետրւարի 16-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սարհում, համայնքի 10  թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ:

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան 10-րդ շրջանի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ եւ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ներկայութեամբ, փետրւարի 16-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սարհում, համայնքի 10  թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի թղթակից՝ Վ. Յարութիւնեանը:

Թեմիս Պատգամաւորական ժողովի ընտրութեանը իրենց թեկնածութիւնն են առաջադրել 3, իսկ համայնքի վարչութեանը՝ 7 թեկնածուներ՝ հետեւեալ ընտրացանկով ըստ այբբենական կարգի.

Պատգամաւորական ժողովի թեկնածուներ.

1. Թորոսեան Մելինէ

2. Յարութիւնեան Վիոլետ

3. Քեշիշեան Մառիթա

Հայ համայնքի վարչութեան թեկնածուներ՝

1. Բաբումեան Էդւին

2. Թահմազեան Ջանիկ

3. Թահմազեան Ստեփանոս

4. Թորոսեան Ռայմոնդ

5. Հախնազարեան Արմոնդ

6. Միրզախանեան Գառնիկ

7. Շիրւանեան Մելքոն

Ծրագրի ընթացքում, սկզբում թեկնածուներն առանձնաբար ներկայացրին իրենց կենսագրականն ու ծրագրերը, ապա երկրորդ բաժնում պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին: 

Հանդիպումը վարեցին Ընտրական յանձնախմբի ներկայացուցիչներ Եղիշ Աղախանեանը, Վարդուհի Պօղոսեանն ու Էմմա Օրդուբէգեանը:

Հանդիպման աւարտին իր եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Հայր Սուրբը, ով իր կոչն ուղղելով ներկաներին՝ հրաւիրեց բոլորին միասնական եւ միահամուռ մասնակցեն ընտրութիւններին՝ ի շահ Թեմի եւ հետեւաբար համայնքի բարգաւաճմանն ու բարօրութեանը:

Յատկանշելի է, որ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան նախաձեռնութեամբ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում ստեղծւել են հնարաւորութիւններ, որպէսզի բոլոր թեկնածուները հաւասարապէս կարողանան օգտագործեն դրանք՝ իրենց քարոզարշաւը կազմակերպելու համար:

Նշեալ երկու ընտրութիւններն էլ կայանալու են փետրւարի 24-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում:

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի

Յարակից Հրապարակումներ

  • Այցելութիւն Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարան
    Այցելութիւն Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարան

    Չորեքշաբթի՝ 2017 թ. նոյեմբերի 15-ին, «Գրքի եւ ընթերցանութեան» օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը: 

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակառոյց կենտրոնատեղիի բացման հանդիսութիւն

    Նոյեմբերի 3-ի Շահինշահրում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի նորակերտ կենտրոնատեղիի բացման հանդիսութիւնը՝ ներկայութեամբ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, Թեմի Ազգային իշխանութեան մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչների եւ հոծ թւով հայորդիների: 

  • Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ
    Հանդիպում Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանաիա ծ. վրդ. Գուճանեանի հետ

    Չորեքշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղը քաղաքավարական այցով հանդիպում ունեցաւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հետ:

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Շահինշահրում

    Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։