Հա

Համայնք

Շաբաթ, 25 Փետրւարի 2017 09:23

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը գնահատեց միութեան աղջ. բասկետբոլի երէց խմբին

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան աղջ. բասկետբոլի երէց խումբը 2016 թւականին մասնակցելով երկրի մակարդակում կայացած Սուպեր լիգայի Բ կարգի մրցաշարին՝ հանդէս եկաւ գեղեցիկ ու որակեալ խաղերով: Բասկետբոլիստուհիների այս յաղթանակը նշելու եւ արժեւորելու նպատակով, փետրւարի 18-ին, միութեան Կենտրոնական վարչութիւնն ընդունեց բասկետբոլի խմբի անձնակազմին:

«alikonline.ir»- Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան աղջ. բասկետբոլի երէց խումբը 2016 թւականին մասնակցելով երկրի մակարդակում կայացած Սուպեր լիգայի Բ կարգի մրցաշարին՝ հանդէս եկաւ գեղեցիկ ու որակեալ խաղերով: Բասկետբոլիստուհիների այս յաղթանակը նշելու եւ արժեւորելու նպատակով, փետրւարի 18-ին, միութեան Կենտրոնական վարչութիւնն ընդունեց բասկետբոլի խմբի անձնակազմին: Այս մասին տեղեկացնում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից՝ Երանուշ Թահմազեանը:

Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը ողջունելով ներկաներին, շնորհաւորեց նւաճած ձեռքբերումը եւ այն համարեց միասնական աշխատանքի արդիւնք՝ շնորհակալութիւն յայտնելով խմբի մարզիչ Ազադէ Զամանփուրին, խմբի պատասխանատու Ռիմա Պետրոսեանին, մարմնամարզումների պատասխանատու Անիա Յովսէփեանին, բոլոր բասկետբոլիստուհիներին, միութեան Մարզական միաւորի վարչութեանը եւ ի մասնաւորի Անահիտ Սարհադեանին, որ մշտապէս եղել է խմբի կողքին: Շնորհակալական խօսք ասաց նաեւ բոլոր այն մարզուհիներին, ովքեր մասնակից են եղել այս յաղթանակի ձեռքբերմանը եւ պայմանների բերումով բացակայ էին միջոցառմանը: Նա նաեւ իր ուրախութիւնը եւ հպարտութիւնը յայտնեց առ այն, որ խումբը համալրւում է նոր անդամներով: Նա նշեց, որ Նոր Ջուղան միշտ փայլել է իր մարզիկ-ուհիների նւաճած յաղթանակներով, մասնաւորապէս բասկետբոլի բնագաւառում ունեցել է ակնառու մարզիկներ, ովքեր, որպէս մարզիկ եւ մարզիչ մեծ յաջողութիւններ են արձանագրել:

Այնուհետեւ միութեան Կանանց բաժնի արտօնատէր, Իրանի ազգային հաւաքականի վաստակաւոր մարզիչ եւ Սպահանի բասկետբոլի խորհրդի անդամ Այլին Մելիքեանը շնորհակալութիւն յայտնեց խմբի անդամներին եւ շնորհաւորեց նւաճած յաղթանակի կապակցութեամբ: Նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ բոլոր նրանց, որոնց համագործակցութեան եւ աջակցութեան շնորհիւ խումբը հնարաւորութիւն է ունեցել մասնակցել նման մակարդակի մրցոյթների: 

Ընթացքում շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքեր արտայայտեցին խմբի մարզիչը, Կենտրոնական վարչութեան անդամ եւ Մարզական միաւորի կապ Ադրինէ Խաչատրեանը, Մարզական միաւորի վարչութեան նախագահ Էդւարդ Ղազարեանը եւ մարզուհի՝ Լուսինէ Սէթ-Աղայեանը:

Հանդիպման աւարտին միութեան Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միաւորի վարչակազմի անունից գնահատագրերով եւ յուշանւէրներով պարգեւատրւեցին խմբի անձնակազմը:

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

Յարակից Հրապարակումներ

  • Հերոս Աւանէսեանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում
    Հերոս Աւանէսեանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում

    Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչւած հսկիչ Հերոս Աւանէսեանին հրաւիրել է որպէս տեխնիկական հսկիչ մասնակցելու բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեանը:

  • Բասկետբոլ - «Փեթրոշիմի»-ի առաջին պարտութիւնը, «Շահրդարի Գորգան»-ի առաջին յաղթանակը՝ 6-րդ տուրում
    Բասկետբոլ - «Փեթրոշիմի»-ի առաջին պարտութիւնը, «Շահրդարի Գորգան»-ի առաջին յաղթանակը՝ 6-րդ տուրում

    Դեկտ. 5-ին կայացան Իրանի բասկետբոլի բարձրագոյն լիգայի 6-րդ տուրի հանդիպումները:
    Քաշանում տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց Արաքի իր համանուն թիմին: Խաղն աւարտւեց 77-91 հաշւով հիւրերի յաղթանակով:

  • Բասկետբոլ - «Շիմիդոռ»-ի առաջին յաղթանակը՝ 5-րդ տուրում
    Բասկետբոլ - «Շիմիդոռ»-ի առաջին յաղթանակը՝ 5-րդ տուրում

    Նոյ. 21-ին, կայացան Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 5-րդ տուրի հանդիպումները:
    Թեհրանում, «Նիրու զամինի»-ն հիւրընկալեց «Շահրդարի Քաշան»-ին: Խաղն աւարտւեց 84-59 հաշւով ի շահ տանտէրերի: «Նիրու զամինի»-ի բասկետբոլիստներ Վահիդ Դելիրզահանը 20 միաւորով եւ Արսալան Քազեմին ազդեցիկութեան 35 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյն բասկետբոլիստները:

  • Իրանը՝ Ասիայի չեմպիոն
    Իրանը՝ Ասիայի չեմպիոն

    Յուլիսի 31-ին «Ազադի» մարզահամալիրի բասկետբոլի սրահում տեղի ունեցաւ Ասիայի բասկետբոլի 24-րդ շրջանի միչնեւ 18 տարեկան երիտասարդական գաւաթի եզրափակիչ հանդիպումը:
    Եզրափակիչ հանդիպմանը Իրանի ազգային հաւաքականը հանդէս եկաւ Ճապոնիայի ազգային հաւաքականի դէմ, եւ ցուցաբերելով փայլուն խաղ՝ 71-65 հաշւով պարտութեան մատնեց մրցակցին ու 3-րդ անգամւայ համար նւաճեց Ասիայի չեմպիոնի կոչումը:

  • Յաջողակ ընկեր
    Յաջողակ ընկեր

    Ռիտա Խալատեանը ծնւել է 1967 թ. Մաշհադում:
    Մարզանքը սկսել է 12 տարեկանից, նախ վոլիբոլ, ապա բասկետբոլ մարզաճիւղում է մարզւել:
    15 տարեկանում ներառւել է «Արարատ»-ի աղջ. բասկետբոլի թիւ 3 խմբում:
    1986-7 թ. փոխադրւել է թիւ 1 խումբ, ուր խումբը մասնակցելով Թեհրանի ակումբային մրցումներին՝ առաջնութիւն է շահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։