Հա

Համայնք

07/03/2017

Բուռն աշխուժութիւն՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան յարկի ներքոյ

2017 թւականը բուռն աշխուժութեամբ է մեկնարկել՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան համար՝ կազմակերպւած միջոցառումների եւ հայոց ազգ. ծերանոց կատարւած այցելութիւնների շնորհիւ։

«alikonline.ir» - 2017 թւականը բուռն աշխուժութեամբ է մեկնարկել՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան համար՝ կազմակերպւած միջոցառումների եւ հայոց ազգ. ծերանոց կատարւած այցելութիւնների շնորհիւ։

Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները, Սպահան քաղաքի ընդհանուր եւ 5-րդ շրջանի քաղաքապետերը, պետական բարձրաստիճան այլ պաշտօնատարերն ու Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւը Ամանորի առթիւ այցելութիւններ են կատարել հայոց ազգ. ծերանոց, որոնց մասին ժամանակին իրազեկում կատարւել է, իսկ այլ աշխատնքներին կանդրադառնանք ստորեւ։

Ամանորի թոհուբոհին՝ երեքշաբթի՝ յունւարի 3-ի երեկոյեան ժամը 4-ին, միութենականների եւ հայոց ազգ. ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի մասնակցութեամբ կազմակրպւեց միջոցառում։ Ծրագրում տեղ էին գտել Ձմեռ պապիկի այցելութիւն, հիւրասիրութիւն, երգ, պար եւ զանազան անակնկալներ, որոնց միջոցով բազմապատկւեց ներկաների տօնական տրամադրութիւնը։ Ընթացքում տօնի առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցեց միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ապա Ձմեռ պապիկը նւէրներ պարգեւեց տարեցներին՝ նրանց մաղթելով քաջառողջութիւն եւ երկար կեանք։

Հինգշաբթի՝ փետրւարի 16-ի երեկոյեան, միութեան անդամուհիների եւ ծերանոցի բնակիչների ու աշխատակազմի ներկայութեամբ նշւեց Տեռանընդառաջը։ Հոգեւոր արարողութեան բաժինն իրականացւեց Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով, որի աւարտին բոցավառւեց թուփը, իսկ ներկաները հիւրասիրւեցին աւանդական հրուշակով։ Ապա քահանայ հօրն ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ընդգծելով, որ ծերանոցը միշտ եղել է թեմի հոգեւորականց դասի ուշադրութեան կիզակէտում եւ տեղի բնակիչները տարբեր առիթներով վայելել են նրանց ներկայութիւնն ու օրհնանքը։

Ընդունւած կարգի համաձայն երկար տարիներ է, ինչ վարչութեան կողմից 15 օր մի անգամ յաճախականութեամբ անդամաուհիների համար կազմակերպւում են զանազան թեմաներով նիստեր ու դասընթացներ։ Այս շրջագծում վարչութիւնը ձեռնամուխ է եղել 2017 թւականի ընթացքում կազմակերպել հոգեբանա-դաստիարակչական նիւթերով հանդիպումներ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի դասախօսութեամբ։ Հայր Սուրբը յունւարի 31-ին եւ փետրւարի 21-ին ներկայանալով միութեան կենտրոնատեղի՝ մասնագիտականօրէն անդրադարձ ունեցաւ «Այսօրւայ երիտասարդն ու դաստիարակութեան արդի մեթոդները» թեմային եւ պատասխանեց ներկաների հարցերին։ Վերոնշեալ ուսուցողական նիստերը մեծ ընդառաջում են գտել անդամուհիների կողմից։

Կիրակի՝ փետրւարի 26-ի առաւօտեան, «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի 7-րդ եւ 8-րդ դասարանի սաները Բուն Բարեկենդան տօնը պատեհ առիթ համարելով այցելեցին ծերանոց՝ տեղի բնակիչների տօնական խանդավառութիւնն ու տրամադրութիւնը բազմապատկելու նպատակով։ Տղաներին ուղեկցում էին իրենց ուսուցիչներն ու դպրոցի Ծնողական խորհրդի ներկայացուցիչները։ Այցելուներին ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ուղղեց Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան անդամ Լիդա Սիմոնեանը։ Ընթացքում օրւայ առթիւ բացատրութիւններով հանդէս եկաւ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, որից յետոյ ծրագիրը շարունակւեց երգերի կատարմամբ, պարով ու մրցոյթներով։ Իսկ միջոցառումն իսկական տօնի վերածւեց յատկապէս, երբ դպրոցի Ծնողական խորհրդի կողմից նախատեսւած դիմակները կրեցին տարեցներն ու դպրոցական տղաները։ 

Յաջողութիւն ցանկանալով Ն. Ջ. Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիներին՝ առաւել բաղմնաւոր գործունէութիւն ենք մաղթում նրանց։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ

    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: 

  • Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան երկրորդ դասախօսական երեկոն՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին
    Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան երկրորդ դասախօսական երեկոն՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին

    Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան նախաձառնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 15-ի երեկոյեան, շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում կայացաւ սոյն միութեան 2-րդ դասախօսական երեկոն՝ 100-ամեակի յոբելեանի առթիւ: 

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում
    ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

    Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։