Հա

Համայնք

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 13:40

Մարտի 19-ին Նոր Ջուղայում կը մեկնրակեն Իրանահայ 29-րդ Գարնանային խաղերը

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, իրանահայ 29-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու կիրակի՝ մարտի 19-ի ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, իրանահայ 29-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու կիրակի՝ մարտի 19-ի ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում: Այս մասին տեղեկացնում է  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը: 

Աւանդոյթի համաձայն՝ այս տարի եւս խաղերի խորհրդանշական ջահը յատուկ արարողութեամբ վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի  Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով: 

Այս շրջանի խաղերը նւիրւած են Հայկական բանակի կազմաւորման 25-ամեակին: 

Մրցութիւններին մասնակցելու են պատւիրակութիւններ՝ իրանահայ երեք թեմերից, ինչպէ սնաեւ՝ ՀՀ Գիւմրի քաղաքից: 

Խաղերը տեւելու է մինչեւ մարտի 24-ը:

                                                                          

 

Յարակից Հրապարակումներ

  • Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ
    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիրակութեան հիմնարկի տնօրէնի այցը Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ

    Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը

    Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: 

  • Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին
    Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին

    Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, թւականիս նոյեմբերի 23-ին եւ 24-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։