Հա

Համայնք

15/03/2017

Հաղորդագրութիւն

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 62-րդ հաշւետու նիստը գումարւեց թւականիս մարտի 9, 10 եւ 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, որով իր աւարտին հասաւ 15-րդ Պատգամաւորական ժողովի գործունէութեան քառամեայ ժամանակաշրջանը։

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 62-րդ հաշւետու նիստը գումարւեց թւականիս մարտի 9, 10 եւ 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, որով իր աւարտին հասաւ 15-րդ Պատգամաւորական ժողովի գործունէութեան քառամեայ ժամանակաշրջանը։

Նիստը տեղի ունեցաւ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ մասնակցութեամբ՝ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի, շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, ենթամարմինների ներկայացուցիչների եւ ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:

Նիստի բացումը կատարւեց Հայր Սուրբի միջոցով՝ իմաստութեան եւ գործի յաջողութեան աղօթքներով, ինչու չէ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ իր օրհնութեան խօսքերի փոխանցմամբ։

Այնուհետեւ անցնելով ժողովի օրակարգին՝ շրջանաւարտ մարմինների միամեայ գործունէութեան շուրջ հարցումներ ուղղւեցին Պատգամաւորական ժողովի դիւանին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին, ապա հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ, որոնց արդիւնքում բարձր գնահատւեց գործադիր մարմինների գործունէութիւնը:

Ընթացքում իր 10-ամսեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցով հանդէս եկաւ խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որից յետոյ նա պատասխանեց  ներկաներին յուզող հարցերին։

Յաջորդիւ ժողովականների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ ու մտահոգութիւններ, որոնք նոյնութեամբ փոխանցւելու են յաջորդ Պատգամաւորական ժողովի դիւանին՝ առ ի ուսումնասիրութիւն եւ պատշաճ տնօրինութիւն։

Նիստն աւարտւեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի «Պահպանութեան աղօթք»-ով։

Սպահանի հայոց թեմի
15-րդ Պատգամաւորական ժողովի դիւան

Յարակից լուրեր

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նոր Ջուղայում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ, Մեծ Եղեռնի բիւրաւոր Սուրբ նահատակների յիշատակին մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, Ս. Ա. վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում։ Այնուհետեւ շրջափակում, Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յոշարձանի առջեւ կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւն՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ։ 

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

  • Սպահանի հայոց թեմի գործադիր մարմինների միամեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցը՝ թեմի ժողովրդին
    Սպահանի հայոց թեմի գործադիր մարմինների միամեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցը՝ թեմի ժողովրդին

    Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր թեմիս Թեմական եւ Կրօնական խորհուրդները զեկոյցով հանդէս եկան իրենց կատարած միամեայ գործունէութեան շուրջ։ 

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։