Հա

Համայնք

Երկուշաբթի, 03 Ապրիլի 2017 10:20

Ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք՝ իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում

Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը ելնելով իր բարեսիրական նպատակներից, 1954 թւականից ի վեր, իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը ելնելով իր բարեսիրական նպատակներից, 1954 թւականից ի վեր, իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Գարնանային այս ծրագիրը լայն հնարաւորութիւն է տալիս ձեռներեց հայ կանանց՝ իրենց աշխատանքը ներկայացնելու եւ վաճառելու, իսկ Ս. Ամենափրկիչ վանք այցելող զբօսաշրջիկներին առիթ է ընձեռում առաւել ծանօթանալու հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի ձեռարւեստին։ Ցուցահանդէսի ամբողջական հասոյթը Հայ կանանց գթութեան միութեան միջոցով ծառայեցւում է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին։
Այս տարի ամենամեայ ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը կատարւեց մարտի 19-ի առաւօտեան ժամը 9։30-ին՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ներկայութեամբ միութեան անդամուհիների ու ժողովրդի։ Միջոցառման շրջագծում ներկայացւել էին բարձրաճաշակ ձեռքի աշխատանքներ, ինչպիսին են՝ զանազան ոճի գործւածքներ, զարդեղէններ, հագուստներ, տիկնիկներ ու հայկական աւանդական հրուշակներ։

Ցուցահանդէսի կրպակների դասաւորման եւ իրերի վաճառման պարտականութիւնը ինչպէս միշտ սիրայօժար կերպով կատարեցին Ն. Ջ. Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։