Հա

Համայնք

09/04/2017 - 09:40

Ապրիլեան քառօրեայ պատերազմի նահատակների յիշատակին հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայում

Արարողութեան աւարտին ներկաներին իր սրտի խօսքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը, որը յիշելով ի գին իրենց թանկագին արեան քառօրեայ պատերազմից յաղթական դուրս եկած քաջարի հայ մարտիկներին, ընդգծեց, թէ նահատակների ազնիւ արիւնը ներծծած հայրենի հողից ծլարձակւելու են արդարութիւն, խաղաղութիւն եւ հանգստութիւն՝ հայ ժողովրդի ու հայրենիքի համար։

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի համատեղ նախաձեռնութեամբ, շաբաթ՝ ապրիլի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, Կիրակնամուտի ժամերգութեան աւարտին, նախագահութեամբ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց՝ 2016 թւականի ապրիլին, Արցախի քառօրեայ պատերազմի ընթացքում նահատակւած հայորդիների յիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեան աւարտին ներկաներին իր սրտի խօսքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը, որը յիշելով ի գին իրենց թանկագին արեան քառօրեայ պատերազմից յաղթական դուրս եկած քաջարի հայ մարտիկներին, ընդգծեց, թէ նահատակների ազնիւ արիւնը ներծծած հայրենի հողից ծլարձակւելու են արդարութիւն, խաղաղութիւն եւ հանգստութիւն՝ հայ ժողովրդի ու հայրենիքի համար։

Վերջում բոլորը խնկարկեցին զոհւածների անմոռաց յիշատակին։

Արարողութեանը ներկայ էին՝ Հայ Դատի յանձնախմբի եւ թեմիս ազգային մարմինների ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ։

Պաշտօնի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին

    Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

    Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ նորոգ հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետեւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

  • Հանդիսաւոր միջոցառմամբ Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ազգագրական թանգարանի պաշտօնական բացումը
    Հանդիսաւոր միջոցառմամբ Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ազգագրական թանգարանի պաշտօնական բացումը

    Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց, դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը։

  • Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մայիսի 30-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Նշան եկեղեցում։

  • Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը
    Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» կոչւող սրբավայրում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին մեծաթիւ ուխտաւորների մասնակցութիւնն ապահովելու նպատակով սոյն կարգը տեղի է ունենում Կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը։ «Լուսահանգիստ»-ում է գտնւում 17-րդ դարի սկզբում քրիստոնէական հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։