Հա

Համայնք

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 09:50

Մայրերի տօնը Շահինշահրի մանկապարտէզ-նախակրթարանում           

Հայ մայրերի տօնի առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, ապրիլի 10-ի առաւօտեան կազմակերպւել էր մեծարանքի միջոցառում՝ նոյն դպրոցի աշակերտութեան ծնողների ներկայութեամբ:

«alikonline.ir» - Հայ մայրերի տօնի առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, ապրիլի 10-ի առաւօտեան կազմակերպւել էր մեծարանքի միջոցառում՝ նոյն դպրոցի աշակերտութեան ծնողների ներկայութեամբ: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ողջոյնի գեղեցիկ խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը, ով շնորհաւորական խօսքն ուղղելով մայրերին՝ մաղթեց նրանց բարի մայրութիւն, մայրական բերկրանք ու երջանկութիւն: Նա իր խօսքում նաեւ բարձր գնահատելով հայրենի բանակում, բուռն նւիրւածութեամբ ու ամենայն յանձնառութեամբ ծառայող իգական սեռի ներկայացուցիչներին՝   փառաւորեց նրանց բարձր անունն ու բարի համբաւը:

Բացման խօսքին յաջորդեց մայրերին նւիրւած՝ աշակերտների խանդավառ երգերն ու ասմունքները, որոնք քաղցր պահեր պարգեւեցին սիրելի մայրերին:

Այդ օրը սաները մեծ հրճւանքով, իրենց մայրերին նւիրեցին ուսուցիչների օգնութեամբ իրենց ձեռամբ պատրաստած գունագեղ ծաղիկները:

Այնուհետեւ բոլորը յագեցած տօնական տրամադրութեամբ՝ մեկնեցին քաղաքի «Կանանց այգին», որտեղ նաեւ վայելեցին յիշարժան պահեր:

Օրւայ առիթով կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։