Հա

Համայնք

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 11:20

Մայրերի տօնի առթիւ միջոցառում՝ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան յարկի տակ

այրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան՝ վարչութեան նախաձեռնութեամբ եւ Ձեռնարկային յանձնախմբի կազմակերպութեամբ, ապրիլի 12-ի երեկոյեան, սոյն միութեան կենտրոնատեղիում, որը գտնւում է հայոց ազգ. ծերանոցի տարածքում, պատկան անդամուհիների ներկայութեամբ իրականացւեց տօնական միջոցառում։

«alikonline.ir» - Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան՝ վարչութեան նախաձեռնութեամբ եւ Ձեռնարկային յանձնախմբի կազմակերպութեամբ, ապրիլի 12-ի երեկոյեան, սոյն միութեան կենտրոնատեղիում, որը գտնւում է հայոց ազգ. ծերանոցի տարածքում, պատկան անդամուհիների ներկայութեամբ իրականացւեց տօնական միջոցառում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ ներկաներին հարւիրեց մէկ րոպէ յոդնկայս լռութեամբ յարգել Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմի նահատակների յիշատակը, որից յետոյ հրաւիրեց վաստակաւոր ուսուցչուհի Քառոլին Դիլանչեանին օրւայ առթիւ արտայայտւելու։

Բանախօսն եւս իր հերթին շնորհաւորելով տօնի առթիւ՝ իր խօսքը ծաւալեց «Վերջին ժամանակաշրջանում հայ կնոջ դերը ընտանիքում եւ հասրակութեան մէջ» թեմայի շուրջ։ Նա մի շարք թւային տւեալների միջոցով ներկայացրեց թեմիս ազգային կեանքում կանանց դերակատարութեան պատկերը, ապա բոլորին հրաւիրեց իրենց անձնական տեսակէտներն արտայայտել այս ուղղութեամբ։

Այնուհետեւ անդամուհիները բուռն քննարկեցին թեման՝ անդրադառնալով ընտանիքից դուրս կանանց աշխատանքն ու գործունէութիւնը խոչընդոտող հանգամանքներին ու ընտանիքում նրանց դերակատարութեանը։ Վերջում տկն. Դիլանչեանը եզրափակելով արծարծւած մտքերը եւ յատկապէս առկայ դժւարութիւնների փարատման ուղղութեամբ հնչած առաջարկերը՝ ընդգծեց՝ կին-տղամարդ հաւասարութեանը ձգտման, երեխաների դաստիարակութեան գործում հայրերի դերակատարութեան բարձրացման եւ  նմանատիպ թեմաներով լսարանների կազմակերման անհրաժեշտութիւնը։

Ծրագրի երկրորդ բաժնում իրկանացւեցին ընդունելութիւն եւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ ուրախ ժամանաց, ապա վարչութեան կողմից անդամուհիներին նւիրւեցին յուշանւէրներ։

Հարկ է նշել, որ Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը ուրբաթ՝ ապրիլի 7-ի առաւօտեան ծերանոցում բնակւող մայրիկների համար նոյնպէս կազմակերպել էր մեծրաման միջոցառում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։