Հա

Համայնք

17/04/2017 - 12:40

Ս. Յարութեան տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայում

Ապրիլի 16-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնի՝ Ս. Զատկի առթիւ, հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

«alikonline.ir» - Ապրիլի 16-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնի՝ Ս. Զատկի առթիւ, հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեանը ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ։ Ընթացքում պատարագիչ հայր սուրբն ընթերցեց Ս. Յարութեան տօնի առթիւ իր պատգամը։ Նոյն պատգամն ընթերցւեց նաեւ թեմիս միւս եկեղեցիներում՝ յընթացս ս. եւ անմահ պատարագի։

Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի եկեղեցական արարողութիւնների մասին մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից լուրեր

  • Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Աստւածածնի ծննդեան տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ հիւրաբար Թեհրանից Նոր Ջուղա ժամանած արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։

  • Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը
    Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը

    Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, երեքշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 3-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գնահատւեցին Հայաստանում կայացած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակից Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի վեց աշակերտ-ուհիներն ու պատկան ուսուցչական կազմը:

  • Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ
    Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ

    Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

  • «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա
    «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա։ «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում։

  • Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը փայլեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայում
    Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը փայլեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայում

    ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայի արդիւնքում, ինչպէս նախորդ օլիմպիադաները, փայլուն յաջողութիւններ արձանագրեց Նոր Ջուղայի աշակերտական վեց հոգանոց պատւիրակութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։