Հա

Համայնք

23/04/2017 - 12:00

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների պահանջատէր աշակերտութեան բողոքի համահաւաք-ծաղկեմատոյցը՝ Ս. Ամենափրկիչ վանքում

Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը ոգեկոչելու եւ իրենց պահանջատիրութեան ձայնը համայն աշխարհին լսելի դարձնելու համար՝ աշակերտական բողոքի համահաւաք-ծաղկեմատոյց իրականացաւ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու պատասխանատուների մասնակցութեամբ։

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը ոգեկոչելու եւ իրենց պահանջատիրութեան ձայնը համայն աշխարհին լսելի դարձնելու համար՝ աշակերտական բողոքի համահաւաք-ծաղկեմատոյց իրականացաւ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու պատասխանատուների մասնակցութեամբ։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրում դպրոցներն հանդէս եկան՝ խմբական ու անհատական ասմունքներով ու երգերով, ինչու չէ նաեւ անգլերէն եւ պարսկերէն լեզուներով պահանջատիրական խօսքերով։

Ներկաներին իր պատգամն ուղղեց Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, կարեւորութեամբ նշելով, որ հայ աշակերտութիւնը նոր սերմի նման ոչմիայն ծլարձակւելու է Հայրենիքի եւ Սփիւռքի հողից, այլեւ իր արմատներով ներծծելու է աշխարհի ուժն ու սնունդը՝ որպէս նոր աւիւն ու աւիշ հայ ազգին փոխանցելու համար։

Ծրագիրն աւարտւեց ծաղկեմատոյցի արարողութեամբ։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարները՝
«ՖՈՏՕ ՀԱՅԿ»-Ի ԵՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԹՂԹԱԿՑԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։