Հա

Համայնք

Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017 11:00

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ու բողոքի քայլարշաւին

Ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի ձեռամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ապա ազգային մարմինների ու հաստատութիւնների ծաղիկների մատուցման արարողութիւնից յետոյ, ժամը 12։00-ին, բազմահազար Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը։

Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման միջոցառումների ծիրում, կիրակի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7։00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, որից յետոյ պահանջատէր ժողովուրդը վառւած մոմերով, սոյն եկեղեցուց քայլեց դէպի Ս. Ամենափրկիչ վանք։ Խորհրդաւոր լռութեան ներքոյ մոմերով երթն ընթացաւ ալեւմտեան եւ արեւելեան Նազար պողոտաներով։ Այնուհետեւ վանքում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին վեր խոյացած յուշարձանի առջեւ տեղի ունեցաւ բողոքի համահաւաք, ուր ելոյթներով հանդէս եկան Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան անունից՝ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանն ու գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Յաջորդ օրը՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի ձեռամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ապա ազգային մարմինների ու հաստատութիւնների ծաղիկների մատուցման արարողութիւնից յետոյ, ժամը 12։00-ին, բազմահազար Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը։ Քայլարշաւը ներկաների ուժգին վանկարկումների ներքոյ ընթացաւ Հաքիմ Նեզամի, Բոլւար Մելաթ, Թոհիդ եւ Արեւելեան Նազար գլխաւոր պողոտաներով։

Վերոնշեալ բոլոր ծրագրերին խուռներամ շարքերով մասնակցութիւն ցուցաբերեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր հայորդիները։

Ապրիլ 24-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ դասախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Հայաստանից հրաւիրւած բանասիրական գիտութիւնների դոկտոր եւ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանի դասախօսութեամբ։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարները՝ «Ֆոտօ Հայկ»

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/38698-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-102-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdf9c64fae5b

Յարակից Հրապարակումներ

  • «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

  • Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին
    Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Աւստրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Իրանում Աւստրիայի դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք
    Աւստրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Իրանում Աւստրիայի դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք

    Պետական հրաւէրով Իրան ժամանած Աւստրիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը, Իրանում Աւստրիայի դեսպան Շտեֆան Շուլթզը եւ դեսպանատան աշխատակիցները, չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ի կէսօրին՝ ժամը 2-ին, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:

  • «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը՝ Նոր Ջուղայում
    «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը՝ Նոր Ջուղայում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեան համաձայն, իրանահայ թեմերի «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող երիտասարդական խորհրդաժողովը տեղի ունեցաւ հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, Նոր Ջուղայում՝ մասնակցութեամբ 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդների՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։