Հա

Համայնք

29/04/2017 - 08:10

Հայ մայրերի մեծարում՝ Շահինշահրում

Ապրիլի 6-ի առաւօտեան Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում նշւեց Մայրերի տօնը՝ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի:

«alikonline.ir» - Ապրիլի 6-ի առաւօտեան Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում նշւեց Մայրերի տօնը՝ ներկայութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ միութեան ատենապետ Լինա Մովսիսեանը, ով շնորհաւորելով հայ մայրերին՝ բարձր գնահատեց նրանց յանձնառու, ողջամիտ ու ազգանւէր նկարագիրը՝ ցանկանալով հայ մայրերին քաջառողջութիւն եւ երջանկութիւն:

Ծրագիրը շարունակւեց գեղարւեստական յայտագրով միութեան բազմավաստակ անդամուհի Անահիտ Օհանեանի ղեկավարութեամբ:

Անահիտ Օհանեանը գեղեցիկ մէջբերումներ կատարելով հայ մօրն ուղղւած՝ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի արտայայտութիւններից՝ ներկաներին հրաւիրեց վայելելու կազմակերպւած գեղարւեստական ծրագիրը, որի ընթացքում իրենց գեղեցիկ երգերով ու ասմունքներով ելոյթ ունեցան միութեան անդամուհիներ Նւարդ Փանոսեանը, Վարդուշ Հախնազարեանը, Էլիզ Շահիջանեանը, Շողիկ Քեշիշեանը, Կարինէ Սէթաղայեանը, Արմիկ Թորոսեանը, Սօնիկ Յակոբեանը,Նարմիկ Դէհբաշեանը եւ Հերմինէ Մանուկեանը:

Տեղի ունեցան նաեւ հետաքրքիր մրցութիւններ, որին մեծ խանդավառութեամբ մասնակցեցին ներկաները:

Յաջորդիւ օրւայ առիթով իր շնորհաւորման խօսքով ու բարեմաղթանքներով արտայայտւեց արժանապատիւ քհնյ. հայրը, ով դրւատելով հարազատ ընտանիքի ու ազգի հանդէպ ցուցաբերած հայ մօր բուռն նւիրւածութիւնն ու յանձնառութիւնը՝ օրհնեց հայ մայրերին եւ մաղթեց նրանց բարի մայրութիւն եւ արեւշատութիւն:

Արժ. քհնյ. հօր ձեռամբ, միութեան վարչութեան կողմից իբրեւ յուշանւէր՝ Տիրամօր գեղեցիկ սրբապատկերներ նւիրւեցին Գերպ. Հայր սուրբին, Արժ. քհնյ. հօրը եւ միութեան անդամներին:

Օրւայ առիթով նախատեսւել էր նաեւ պատշաճ հիւրասիրութիւն, որը վայելեցին բոլոր ներկաները:

Յարակից լուրեր

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ
    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։