Հա

Համայնք

03/05/2017

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման ծրագիր՝ Շահինշահրում

Ապրիլի 21-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը:

«alikonline.ir» - Ապրիլի 21-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Այս մասին տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Օրւայ խորհրդին ներկայ էին Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, ազգային մարմինների, ենթամարմինների, միութիւնների եւ անձնակազմերի ներկայացուցիչները, տեղի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնն ու հոծ թւով հայորդիներ:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անունից, համահաւաքը բացւած յայտարարեց հաղորդավար Վիոլէտ Յարութիւնեանը:

Բացման խօսքին յաջորդեց ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմոռաց յիշատակին:

Ազգային իշխանութեան անունից բանախօսական ելոյթ ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով ներկայացրեց հայոց ջարդի, տարագրութեան եւ կրած բարոյական, մարդկային եւ նիւթական կորուստների պատմականն ու տարագրութիւնը՝ 1892-1923 թ.թ.: Յարգելի բանախօսն անդրադառնալով Թուրքիոյ անցեալի եւ այժմեան փանթուրքիստական քաղաքականութեանը եւ գործունէութիւններին շեշտեց Թուրքիոյ պետութեան ազգայնամոլութեան ու հայատեաց անփոփոխ նկարագրի վրայ:

Հայ համայնքի վարչութեան անունից օրւայ խօսքն  ընթերցեց վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը, որտեղ անդրադառնալով 1892-1923 թ. թ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայ բնակչութեան զանգւածային տեղահանութեան, տարագրման եւ բնաջնջման ասւել էր. «Հայոց Ցեղասպանութեան գիտակցումն ու ոգեկոչումը կարեւոր է բոլորիս համար, որպէսզի նոր թափով, պայքարի նոր ուղիով քայլենք դէպի մեր  ոտնահարւած իրաւունքների վերականգման եւ նահատակների սուրբ կտակի իրականացման»:

Այնուհետեւ ընթերցւեցին շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Շահինշահրի մասնաճիւղի Հայ Մ. Մ. «Արարատ», «Փերիոյ» կրթասիրաց, Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութիւնների եւ «Սրբոց Վարդանանց» ու «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմի, ծնողական խորհրդի եւ աշակերտական խօսքերը:

Յաջորդիւ ազգային-հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով ելոյթ ունեցան շնորհալի երիտասարդներ Վանանդ Իսաղուլեանն ու Արութին Հախնազարեանը:

Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմահ յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին թեմիս հոգեւորականաց դասը՝ Կաթողիկոսական փոխանորդի գլխաւորութեամբ, ազգային իշխանութեան, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներն ու պատասխանատուները:

Ծաղկեմատոյցի արարողութիւնից յետոյ, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ կատարեցին խմբերգեր եւ ծաղիկներ մատուցեցին՝ նահատակների յիշատակն ոգեկոչելու համար:

Օրւայ խորհրդի առիթով իր հայրական պատգամը փոխանցեց թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով համահաւաքի եւ օրւայ արարողութեան կազմակերպիչներին, ծրագրի իրականացմանը օժանդակողներին, պատասխանատուներին, բոլոր մասնակիցներին եւ ներկաներին հաւաստիացրեց, որ անշուշտ այսպիսի միահամուռ, միասնական պահանջատիրական  ոգով տոգորւած է, որ պէտք է շարունակենք մեր երթը, մեր անվարան ուղին դէպի Հայկական հարցի եւ Հայ Դատի վերջնական եւ արդար լուծում:

Համահաւաքի աւարտին համայնքի անդամները ակնածանքով մօտենալով խաչքար-յուշարձանին ծաղիկներ մատուցեցին սուրբ նահատակների վառ յիշատակին:

 

Լուսանկարները՝
ՍԵՐԻՆԷ ԱՂԱԽԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Սխալ ձեւակերպումներ
    Սխալ ձեւակերպումներ

    Չնչին բացառութեամբ բոլոր ժողովրդների, ի մասնաւորի հայ ժողովրդի աւանդոյթում, հեքիաթներում, պատմւացքներում եւ առ հասարակ իրենց առօրեայ կեանքում, սպիտակ գոյնը համարւել է բարութեան, մաքրութեան, խաղաղութեան եւ համերաշխութեան խորհրդանիշ, իսկ սեւ գոյնը՝ չարութեան, նենգութեան, թշնամութեան եւ անմիաբանութեան։

  • Հայաստանեան անց ու դարձ
    Հայաստանեան անց ու դարձ

    Թէ Հայաստանում ժողովրդի եւ թէ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից եւ անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ եւ հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «Նոր Հայաստան» եւ «Նոր Հայաստան եւ նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։

  • ՀՀ ծնունդը հայ ժողովրդի դարերի ընթացքում տարած ազատագրական պայքարների տրամաբանական արդիւնքն է
    ՀՀ ծնունդը հայ ժողովրդի դարերի ընթացքում տարած ազատագրական պայքարների տրամաբանական արդիւնքն է

    Բիւր յարգանք քեզ, ով հայ ժողովուրդ, որ գիտակցաբար եւ արժանավայել կերպով թէ Հայաստանում ու Արցախում եւ թէ Սփիւռքի զանազան հայաբնակ համայնքներում, տօնեցիր ու նշեցիր Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեայ յոբելեանը եւ երախտագիտութիւն ու յարգանք մատուցեցիր բոլոր այն երախտաւորներին, որոնք իրենց գործով ու արիւնով, 1918 թւի Մայիս 28-ին, 600 տարւայ ստրկութիւնից յետոյ, այն դժւարին պայմաններում, ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը:

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ

    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։