Հա

Համայնք

Հինգշաբթի, 11 Մայիսի 2017 10:40

Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրւեց Նոր Ջուղայում

Շուշիի ազատագրման 25-ամեակի առիթով, Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ մայիսի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ցուցադրւեց կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» գեղարւեստական ֆիլմը։

«alikonline.ir» - Շուշիի ազատագրման 25-ամեակի առիթով, Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ մայիսի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ցուցադրւեց կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» գեղարւեստական ֆիլմը։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Վեհանուշ Խուդաբախշեանը՝ հիմնականում տեղեկութիւններ փոխանցելով ֆիլմի բովանդակութեան եւ ռեժիսորի գործունէութեան շուրջ։ Այնուհետեւ արտայայտւեց նաեւ կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը, ով անդրադառնալով ֆիլմի պատմութեանը, կարեւորութեամբ ընդգծեց, թէ փորձել է համամարդկային արժէքների ֆոնի ներքոյ ներկայացնել Արցախեան ազատամարտը։

Խօսքերին յաջորդեց «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրումը, որն արժանացաւ հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։